Կարդա և գունավորիր 7 / Թե ինչու… Հեքիաթներ կրծողների մասին

Կարդա և գունավորիր 7 / Թե ինչու… Հեքիաթներ կրծողների մասին

- Առկայությունը: Պահեստում կա

Նկարագրությունը

Մեր շուրջը շատ կենդանիներ են ապրում, որոնք դասվում են կրծողների շարքին: Դրանց մի մասը ընտանի կենդանիներ են և խնամվում են մարդկանց կողմից, ինչպիսիք են՝ ծովախոզուկները, նապաստակները, իսկ մյուս մասն ապրում է անտառներում, լճակներում, ինչպիսիք են՝ սկյուռները, կուղբերը:

Սիրելի՛ երեխաներ, արդյոք գիտե՞ք, որ կրծող կենդանիների մի մասը վնասակար է մարդկանց համար, իսկ մյուս մասը՝ օգտակար: Երբ դուք կարդաք այս հեքիաթները, ոչ միայն կիմանաք դրա մասին, այլև ձեզ համար կբացահայտեք մի շարք հետաքրքիր փաստեր, թե ինչո՞ւ են առնետներն ամաչում մարդկանցից, կամ թե ինչո՞ւ են կուղբերը օրն ի բուն ջրերում շինարարություն անում: Ձեզ կհետաքրքրի նաև, թե ինչո՞ւ են սկյուռներն ապրում ծառերի վրա, իսկ նրանց ազգական նապաստակները՝ դաշտերում և տափաստաններում:

​Բոլոր կրծողներն ունեն սուր և կտրիչ ատամներ և սիրում են կրծոտել իրենց շրջապատող առարկաները: Իսկ թե ինչո՞ւ, դուք կիմանա՛ք՝ կարդալով և նկարազարդելով այս հեքիաթների շարքը:

Ձեզ շատ սիրող՝
Ճուղուր Երևանցի

Հատկանիշները

Հատկանիշներ
Հեղինակ (ներ)
Ճուղուր Երևանցի
Լեզու
Հայերեն
Էջաքանակ
32
Հրատ. տարեթիվ
2018
Տպագրություն
Գունավոր
ISBN
978-9939-75-247-1
Կազմ
Փափուկ
Չափս
16.5 x 24 սմ

Կարծիքներ (0)

Գրել կարծիքը

Ձեր Անունը:


Ձեր կարծիքը: Ուշադրություն: HTML-ը չի ապահովվում.Օգտագործեք սովորական տեքստ!

Գնահատականը: Վատ է           Լավ է

Մուտքագրեք նկարի վրայի պատկերված կոդը: