Menu
Your Cart

Աղբյուր, Դասագիրք-տետր

Աղբյուր, Դասագիրք-տետր
Աղբյուր, Դասագիրք-տետր

«Աղբյուր» գիրք-տետրը նախատեսված է 5-6 տարեկան երեխաների համար: Այն ընդգրկում է վեցական էջից կազմված 22 թեմատիկ միավորներ, որոնցից յուրաքանչյուրում երեք էջ հատկացված է մայրենի լեզվին, երկու էջ` մաթեմատիկային, մեկ էջ` ընդհանուր ամփոփմանը:

  • «Աղբյուրը» հնարավորություն է տալիս երեխային զարգացնելու ստեղծագործական ունակությունները (գծել, ներկել, նկարել, կտրատել):
  • Ներառված են շուտասելուկներ և հանելուկներ:
  • Նոտայագրված երգերը նախատեսված են մանկապարտեզներում ինչպես խմբային միջոցառումների, այնպես էլ անհատական հանձնարարությունների համար:
  • Դասագիրքն ամբողջությամբ ապահովում է երեխաների ճանաչողական նախնական գիտելիքները (տարվա եղանակներ, կենդանիներ, բույսեր, գործիքներ, փոխադրամիջոցներ և այլն), տրամաբանության (համեմատություններ` մեծ-փոքր, կարճ-երկար, հաստ-բարակ և այլն) պատմողական ունակության զարգացումը:
  • Գրքում ընդգրկված բանաստեղծությունները բացի ճանաչողական բնույթից ունեն նաև դաստիարակչական նպատակ:
  • «Աղբյուր» դասագիրք-տետրը նմանատիպ շատ գրքերից առանձնանում է նրանով, որ թեմատիկ առումով ընդգրկուն է և նպաստում է երեխաների բազմակողմանի զարգացմանը:

«Աղբյուրը» կնպաստի երեխայի բառապաշարի հարստացմանը, մտածողության ու տրամաբանության զարգացմանը, լեզվական, մաթեմատիկական և ճանաչողական բազմակողմանի գիտելիքներ կհաղորդի երեխային, ձեռքը կվարժեցնի գրելուն: Այն կնպաստի երեխայի ընդհանուր զարգացմանը, կնախապատրաստի նրան դպրոցին: Երաշխավորել է ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտը:

Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Ա. Աբրահամյան, Ա. Քյուրքչյան, Լ. Տեր-Գրիգորյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 160
Հրատ. տարեթիվ 2010
Տպագրություն Գունավոր
ISBN 978-9939-52-242-5
Կազմ Փափուկ
Չափս 20 x 26 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա չէ
2500 AMD