Թումանյանը՝ աշխարհի երեխաներին / Բանաստեղծություններ, բալլադներ

Թումանյանը՝ աշխարհի երեխաներին / Բանաստեղծություններ, բալլադներ

- Առկայությունը: Պահեստում կա
Preview Book ԴԻՏԵԼ ԳՐՔԻՑ ԷՋԵՐ

Նկարագրությունը

Սույն ընտրանին ընդգրկում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի միշտ արդիական մանկական բանաստեղծություններն ու բալլադները երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն: Թարմ, գունեղ նկարազարդումներով այս գրքում ներառված ստեղծագործությունները մանուկներին սովորեցնում են սիրել բնությունն ու մարդուն, գնահատել աշխատանքն ու ազնվությունը, նկատել գեղեցիկը, իսկ Թումանյանի աշխույժ, պարզ ու հարուստ լեզուն երեխաների համար իսկական պոեզիայի աշխարհն է բացում, նպաստում նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը: Զվարճալի և իմաստալից բանաստեղծությունների ու բալլադների անգլերեն թարգմանությունները, հարազատ մնալով թումանյանական ոգուն, պոեզիայի յուրօրինակ, գողտրիկ նմուշներ են ներկայացնում:

Գրքում ընդգրկված գործերը նախատեսված են երեխաների տարբեր տարիքային խմբերի համար (մանուկների, տարրական դպրոցի երեխաների, որոշ գործեր, ինչպես օրինակ «Մի կաթիլ մեղրը»՝ միջին դպրոցական տարիքի համար): Ավելին, մատչելի լինելով երեխաներին, գրավիչ և հետաքրքիր են նաև մեծահասակ ընթերցողի համար:

Հատկանիշները

Հատկանիշներ
Հեղինակ (ներ)
Հովհաննես Թումանյան
Թարգմանությունը
Նազելի Կարապետյան
Լեզու
Հայերեն, անգլերեն
Էջաքանակ
60
Հրատ. տարեթիվ
2018
Տպագրություն
Գունավոր
ISBN
978-9939-75-228-0
Կազմ
Կոշտ
Չափս
21.5 x 28 սմ
Գրքի նախադիտում
Նախադիտում

Կարծիքներ (0)

Գրել կարծիքը

Ձեր Անունը:


Ձեր կարծիքը: Ուշադրություն: HTML-ը չի ապահովվում.Օգտագործեք սովորական տեքստ!

Գնահատականը: Վատ է           Լավ է

Մուտքագրեք նկարի վրայի պատկերված կոդը: