Համաշխարհային գրականություն: Առանց դավանանքի

Համաշխարհային գրականություն: Առանց դավանանքի

- Առկայությունը: Պահեստում կա
Preview Book ԴԻՏԵԼ ԳՐՔԻՑ ԷՋԵՐ

Նկարագրությունը

«Առանց դավանանքի», լեհ գրող Հենրիկ Սենկևիչի վեպը, որ գրվել է 1891 թվականին։ Վեպի հրատարակումից հետո Սենկևիչի հայտնիությունը հասավ իր գագաթնակետին: Վեպի վերաբերյալ դրական արձագանքներ է հրապարակել Վլադիսլավ Կարենինը «Վեստնիկ Եվրոպի» ամսագրում 1891 թվականին։ Բարձր գնահատական է տվել նաև Ա. Վոլինսկին «Կիևսկայա ստարինա» ամսագրում։ Դրական արձագանքներ են ստացվել նաև Ալեքսանդր Կուպրինից, Անտոն Չեխովից և Լև Տոլստոյից:

​Վեպի հերոսները հեղինակի ժամանակակիցներն են: Վեպը առանց դավանանքի մարդկանց սերնդի մասին է: Վեպի հերոսը հարուստ ազնվական ընտանիքից սերված Լեոնն է: Նա խելացի է, տաղանդավոր, լավ կրթություն է ստացել, սակայն չի կարողանում կյանքում իր արժանի տեղը գտնել: Որոնումների մղումով մեկնում է Եվրոպա` ճանապարհորդության: Նա անվերջ ուսումնասիրությունների մեջ է, ուսումնասիրում է պատմությունը, շրջապատը, մարդկանց հոգին:

Հատկանիշները

Հատկանիշներ
Հեղինակ (ներ)
Հենրիկ Սենկևիչ
Թարգմանությունը
Տիգրան Հովհաննիսյան
Լեզու
Հայերեն
Էջաքանակ
544
Հրատ. տարեթիվ
2016
Տպագրություն
Սև սպիտակ
ISBN
978-9939-75-067-5
Կազմ
Կոշտ
Չափս
15 x 21 սմ
Գրքի նախադիտում
Նախադիտում

Կարծիքներ (0)

Գրել կարծիքը

Ձեր Անունը:


Ձեր կարծիքը: Ուշադրություն: HTML-ը չի ապահովվում.Օգտագործեք սովորական տեքստ!

Գնահատականը: Վատ է           Լավ է

Մուտքագրեք նկարի վրայի պատկերված կոդը: