Կարդա և գունավորիր 2 / Թե ինչու… Հեքիաթներ պտուղների մասին

Կարդա և գունավորիր 2 / Թե ինչու… Հեքիաթներ պտուղների մասին

- Առկայությունը: Պահեստում կա
Preview Book ԴԻՏԵԼ ԳՐՔԻՑ ԷՋԵՐ

Նկարագրությունը

Նվիրում եմ թոռնիկներիս
Դավիթին, Մարկին և Սաշային
Հեղինակի խոսքը փոքրիկներին և մեծիկներին
Սիրելի՜ ընթերցող, թե փոքրիկները և թե մեծիկները միշտ էլ սիրել են հեքիաթներ, որտեղ անհավանական պատմություններ են տեղի ունենում և միշտ ունենում են երջանիկ ավարտ:
Ձեզ ներկայացվող հեքիաթների հերոսները բացառապես պտուղներ են, որոնք ամենուր հանդիպում են մեր կյանքում և որոնցով մենք հաճույքով սնվում ենք: Բայց երևի թե մեզնից քչերին է հետաքրքրել, թե ինչու է ձմերուկը դրսից կանաչ, իսկ ներսից կարմիր, կամ թե ինչու է դեղձի կեղևը փշոտ, իսկ կիտրոնը այդքան թթվաշ:

Եվ պատահական չէ, որ բոլոր հեքիաթներն էլ ունեն հարցական վերնագրեր, և այդ «թե ինչու»-ների շնորհիվ ցանկություն ենք ունեցել մեր փոքրիկներին ոչ միայն տեղափոխելու հեքիաթային միջավայր, այլև փոքր ինչ ծանոթացնելու, թե որտեղ են մրգերն աճում, ինչպես են մարդիկ դրանք օգտագործում: Ես արդեն իմ նախորդ գրքույկում պատմել եմ հեքիաթներ, մեզ ծանոթ կենդանիների մասին, և եթե դուք արդեն դրանք կարդացել եք, ապա վստահ եմ, որ մրգերի մասին պատմությունները ձեզ անպայման դուր կգան: Իսկ եթե իմ հեքիաթները շատ սիրեք, կարող եք դրանք նույնիսկ նկարազարդել՝ ներկելով այն հերոսներին, որոնք ներկայացված են այս գրքույկում: Դե ուրեմն եկեք տեղափոխվենք պտուղների աշխարհ և պատասխանենք «Թե ինչու…» հարցերին:

Հատկանիշները

Հատկանիշներ
Հեղինակ (ներ)
Ճուղուր Երևանցի
Լեզու
Հայերեն
Էջաքանակ
32
Հրատ. տարեթիվ
2015
Տպագրություն
Գունավոր
ISBN
978-9939-52-982-0
Կազմ
Փափուկ
Չափս
16.5 x 24 սմ
Գրքի նախադիտում
Նախադիտում

Կարծիքներ (0)

Գրել կարծիքը

Ձեր Անունը:


Ձեր կարծիքը: Ուշադրություն: HTML-ը չի ապահովվում.Օգտագործեք սովորական տեքստ!

Գնահատականը: Վատ է           Լավ է

Մուտքագրեք նկարի վրայի պատկերված կոդը: