Թլփատվածները / Եռագրություն

Թլփատվածները / Եռագրություն

- Առկայությունը: Պահեստում կա

Նկարագրությունը

Ի հայտ է եկել «Թլփատվածները» կոչվող մի կազմակերպություն, որը սպառնում է վրեժխնդիր լինել Հայոց ցեղասպանության համար և համակարգչային գենետիկ զենքի միջոցով բնաջնջել թուրքերին: «Ազատություն» ռադիոկայանի հայ լրագրողուհին մեկնում է Ստամբուլ, իսկ թուրք լրագրողուհին՝ Երևան: Առաջինը թուրք սպայի, երկրորդը՝ հայ սպայի հետ սկսում են որոնել «Թլփատվածների» հետքերը: Երևակայական թվացող սպառնալիքն աստիճանաբար ձեռք է բերում իրական վտանգի ուրվագիծ:
 Առաջին գրքում «Թլփատվածները» տալիս են նախազգուշացումը, երկրորդում՝ գուժում, թե՞ ավետում են դատավճիռը: Գործողությունները զարգանում են անկասելի ընթացքով. բախումը մոտենում է հանգուցալուծման. «Թլփատվածների» զորությունը հասնում է առասպելական աստիճանի. նրանք արդեն կարող են վրեժխնդիր լինել, սպանել մտքի ուժով, ցանկությամբ:
​  Հակոբ Սողոմոնյանի եռագրության երրորդ գրքում բացահայտվում է, թե ովքեր են «Թլփատվածները»: Նրանք հարված են հասցնում, և հարվածի ալիքը Արարատի գագաթից տարածվում է լանջերն ի վար ... Ուխտավորների բազմությունը ուղևորվում է դեպի Արարատի գագաթ և հայտնաբերում Նոյյան տապանը, որտեղ պիտի կատարվի ծիսական մի արարողություն և փրկագործի մարդկությունը ... Զղջումն ու ներումը՝ նույն մարմնավորման մեջ:

Հատկանիշները

Հատկանիշներ
Հեղինակ (ներ)
Հակոբ Սողոմոնյան
Լեզու
Հայերեն
Էջաքանակ
300, 296, 80
Հրատ. տարեթիվ
2012, 2014, 2014
Տպագրություն
Սև սպիտակ
ISBN
978-9939-52-553-2, 978-9939-52-838-0, 978-9939-52-919-6
Կազմ
Փափուկ
Չափս
13.5 x 20 սմ

Կարծիքներ (0)

Գրել կարծիքը

Ձեր Անունը:


Ձեր կարծիքը: Ուշադրություն: HTML-ը չի ապահովվում.Օգտագործեք սովորական տեքստ!

Գնահատականը: Վատ է           Լավ է

Մուտքագրեք նկարի վրայի պատկերված կոդը: