Menu
Your Cart

Կանթեղ

Կանթեղ
Կանթեղ
Ժամանակին Հովիկ Վարդումյանը հաջողեցրել է գրանցել մեր ազգային կենսագրության, Արցախյան գոյամարտի բոլոր կարևոր դրվագները, ու հիմա այդ գրառումները դարձել են վեպի սյուժեի հիմք: Վեպն իմաստավորում, արձանագրում ու պատմության համար պահում է մեր անցյալի մի հատվածի փաստավավերագրական նկարագիրը: Վեպի նյութը «Սուր ու խաչ» անունը կրող մարտական ջոկատի կենսագրության մի հատվածն է, որն առնչվում է ոչ միայն Արցախյան գոյամարտի, այլև լավի ու վատի, բարու ու չարի հակամարտության դաշտին:

​Վեպում միահյուսված են գեղարվեստական պատումը, միստիկան և վավերագրությունը: Առեղծվածային Մանուկի ծնունդի շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացմանը զուգահեռ հեղինակը կերտել է Արցախյան հերոսամարտի պատմությունը: Գիրքը տպագրվում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հովանավորությամբ:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Հովիկ Վարդումյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 460
Հրատ. տարեթիվ 2010
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-52-293-7
Կազմ Փափուկ
Չափս 14.5 x 20 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
2900 AMD