Ձոն ծաղկանց

Ձոն ծաղկանց

- Առկայությունը: Պահեստում կա

Նկարագրությունը

Ժողովածուն ներկայացնում է մարդու խոհերն ու հիացմունքը ծաղիկների հանդեպ, որ օգնում է յուրաքանչյուրիս՝ ավելի լավ ճանաչելու բնությունն ու ինքներս մեզ և, ի տես այդ գեղեցկության, ազնվանալու, դառնալու ավելի բարի, համակվելու ավելի մեծ ուժով ու երազանքներով: Այնտեղ ներկայացված են խատուտիկն ու ձնծաղիկը, հասմիկն ու մանուշակը, կակաչն ու վարդը, շուշանն ու մեխակը, հիրիկն ու զանգակածաղիկը, նարգիզն ու երիցուկը, դաշտային շատ ու շատ ծաղիկներ, անգամ՝ անանուն... Ծաղիկների այդ շքահանդեսի «հերոսները» լավ գիտեն իրենց արժեքները, գիտեն՝ ովքեր են իրենցով տարված, ով ինչպես է իրենց նայում ու հիանում, յուրաքանչյուրն ունի իր ասպետն ու սիրահարը… Այստեղ նրանք և՛ Մարտիրոս Սարյանի վրձնին են արժանի, և՛ նման են իրար, և՛ երգչախումբ են կազմում, մի խոսքով՝ ծաղիկների աշխարհ…

Հատկանիշները

Հատկանիշներ
Հեղինակ (ներ)
Երվանդ Պետրոսյան, նկարները Թաթոսի
Լեզու
Հայերեն
Էջաքանակ
144
Հրատ. տարեթիվ
2009
Տպագրություն
Գունավոր
ISBN
978-9939-52-066-7
Կազմ
Փափուկ
Չափս
20 x 20 սմ

Կարծիքներ (0)

Գրել կարծիքը

Ձեր Անունը:


Ձեր կարծիքը: Ուշադրություն: HTML-ը չի ապահովվում.Օգտագործեք սովորական տեքստ!

Գնահատականը: Վատ է           Լավ է

Մուտքագրեք նկարի վրայի պատկերված կոդը: