Գրական ունկնդրում եվ խոսք / Ինտերակտիվ գիրք

Գրական ունկնդրում եվ խոսք / Ինտերակտիվ գիրք

- Առկայությունը: Պահեստում կա
Preview Book ՈՒՆԿՆԴՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ

Նկարագրությունը

Ձեռնարկում զետեղված են մայրենիի դասընթացի «Գրական ունկնդրում և խոսք» բաղադրիչով նախատեսված նյութեր հանրակրթական դպրոցի 1-ին դասարանի համար:

​Ձեռնարկը ինտերակտիվ է. նյութերը հնարավոր է ունկնդրել հեռախոսի կամ գրասալիկի (պլանշետ) միջոցով: Կազմի վրա տեղադրված նկար-հղումներով հեռախոսի կամ գրասալիկի օգնությամբ կարելի է դիտել Հովհ. Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմերից: Ունկնդրման համար նախատեսված նյութերը հասանելի են նաև հետևյալ հղումով՝ goo.gl/tPN73M

Գրքում տեղ գտած հեքիաթները, մանկական պատմվածքներն ու բանաստեղծությունները հետաքրքիր ու բովանդակալից կդարձնեն գրաճանաչության ողջ ընթացքը, ինչպես նաև կլրացնեն կարդալու և հաղորդակցվելու կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները: Իսկ ինչպե՞ս պետք է աշխատել ձեռնարկով: Ակտիվ ունկնդրելով ու քննարկելով, խորհելով ու խոսելով, երգելով ու բեմադրելով, ներկելով ու նկարելով, կարդալով ու ստեղծագործելով, անգիր սովորելով...

Հատկանիշները

Հատկանիշներ
Հեղինակ (ներ)
Աշոտ Գալստյան, Ռոզա Խարազյան, Լաուրա Ավագյան, Աստղիկ Բալայան
Լեզու
Հայերեն
Էջաքանակ
88
Հրատ. տարեթիվ
2018
Տպագրություն
Գունավոր
ISBN
978-9939-52-569-3
Կազմ
Փափուկ
Չափս
20 x 26 սմ
Գրքի նախադիտում
Նախադիտում

Կարծիքներ (0)

Գրել կարծիքը

Ձեր Անունը:


Ձեր կարծիքը: Ուշադրություն: HTML-ը չի ապահովվում.Օգտագործեք սովորական տեքստ!

Գնահատականը: Վատ է           Լավ է

Մուտքագրեք նկարի վրայի պատկերված կոդը: