Menu
Your Cart

Ասելուկներ Որսկան պապից (հայերեն)

Ասելուկներ Որսկան պապից (հայերեն)
Ասելուկներ Որսկան պապից (հայերեն)

Գեղեցիկ նկարազարդումներով այս ուրախ գրքում զետեղված բանաստեղծությունները փոքրիկ ընթերցողների համար ոչ միայն զվարթ ժամանցային նշանակություն կարող են ունենալ, այլև գիտելիքների պաշարով կարող են զինել նրանց: Օրինակ` ուշադիր ընթերցելու կամ անգիր սովորելու դեպքում, փոքրիկները մեկընդմիշտ կհիշեն, որ գայլերը սիրում են գառնուկներ ուտել, կատուները սիրում են կաթ ու մածնի պաշար ունենալ, որ շունն ու կատուն միշտ պայքարի մեջ են:

Բացի զվարթ տրամադրությունից, որ պարգևում է գիրքը, հեղինակը նաև երեխաներին ուղղորդում է դեպի հայրենի գրականություն` պապի ասելուկների միջոցով հիշեցնելով հանրահայտ ստեղծագործությունների մասին ու կապ ստեղծելով դրանց հետ, երեխաներին այդպիսով հիշեցնելով, որ անպայման կարդան, օրինակ` Պույ-պույ մկնիկի մասին, կամ գող փիսոյի մասին անկրկնելի բանաստեղծությունները, որոնց արտասանությամբ մեծացել են իրենց ծնողներն ու տատիկ-պապիկները:

Հեղինակը հետաքրքիր ձև է գտել իր պատմությունները պատմելու. դրանք բոլորն սկսվում են. «Մի օր պապս ասաց…» նախադասությամբ, որը, կարծես, հուշում է, որ իր պատմությունները հին- հին արմատներ ունեն և պետք է դրանք լավ իմանալ:

Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Յուրի Սահակյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 20
Հրատ. տարեթիվ 2009
Տպագրություն Գունավոր
ISBN 978-9939-52-082-7
Կազմ Փափուկ
Չափս 20 x 20 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա չէ
650 AMD