Քարակերտ երազներ

Քարակերտ երազներ

- Առկայությունը: Պահեստում կա

Նկարագրությունը

75-ամյա Աքրամ Այլիսլին Ադրբեջանի ժողովրդական գրող է, արվեստի վաստակավոր գործիչ: Նրա ստեղծագործությունները ժամանակին թարգմանվել են Խորհրդային Միության և արևելաեվրոպական բոլոր լեզուներով, նաև անգլերեն. ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն: «Քարակերտ երազներ» վեպ-ռեքվիեմը հեղինակային թարգմանությամբ հրապարակվել է «Դրուժբա նարոդով» ամսագրում: Վեպը մեծ աղմուկ է հանել Ադրբեջանում, հեղինակը զրկվել է պետական պարգևներից ու կոչումներից, ենթարկվել հալածանքների ու սպառնալիքների:

Վեպը գրված է գեղարվեստական բարձր մակարդակով, արծարծում է հայ ընթերցողին հուզող բազում հարցեր, ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ և լուրջ մտորումների տեղիք է տալիս: Ընթերցողին տեղեկացնենք, որ Այլիսին ծնունդով Ագուլիսից է, գրական կեղծանունը՝ Այլիսի՝ Ագուլիս տեղանվան ադրբեջանական ձևն է, վեպի երազատեսիլ գործողությունները կատարվում են Ագուլիսում, իսկ հիշատակվող Լյուսիկ անունով աղջիկը Լուսիկ Ագուլեցին է:
«Էդիթ Պրինտ» hրատարակչությունը հանձն է առնում գրքի շահույթի 10 տոկոսը իբրև բարեգործություն նվիրաբերել Ադրբեջանից և Հայաստանից բռնահանված փախստականների օգնության ֆոնդերին:

Հատկանիշները

Հատկանիշներ
Հեղինակ (ներ)
Աքրամ Այլիսլի
Լեզու
Հայերեն
Էջաքանակ
160
Հրատ. տարեթիվ
2013
Տպագրություն
Սև սպիտակ
ISBN
978-9939-52-665-2
Կազմ
Փափուկ
Չափս
12.5 x 20 սմ

Կարծիքներ (1)

Գրել կարծիքը

Ձեր Անունը:


Ձեր կարծիքը: Ուշադրություն: HTML-ը չի ապահովվում.Օգտագործեք սովորական տեքստ!

Գնահատականը: Վատ է           Լավ է

Մուտքագրեք նկարի վրայի պատկերված կոդը: