«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հանդես է գալիս
նոր նախագծով: Հայերենի այբուբենը ներկայացվում է հետաքրքրաշարժ հավելվածով, որն ունի ուսուցողական հնարավորություններ: Այն հասցեագրված է ինչպես նախադպրոցական տարիքի, այնպես էլ կրտսեր դպրոցի երեխաների համար: Այբուբենի մատուցման այս տարբերակը կարող է ծառայել որպես ուսումնաօժանդակ նյութ գրաճանաչության ուսուցման փուլում:
Հավելվածը նպատակ ունի երեխային ներկայացնելու հայերենի հնչյունների և տառերի աշխարհը՝ միաժամանակ նպաստելով նրա բառապաշարի հարստացմանը, տրամաբանական կարողությունների զարգացմանը, ճանաչողական գիտելիքների ձեռքբերմանն ու գեղագիտական դաստիարակությանը:
Հավելվածում ընդգրկված են՝
• հանելուկներ
• հայ հայտնի մանկագիրների բանաստեղծություններ
• մանկական երգեր
• տառերի գրության ուսուցման ձևեր
• բառակազմական խաղ