Կարդա և գունավորիր 1/ Թե ինչու… Հեքիաթներ կենդանիների մասին

Կարդա և գունավորիր 1/ Թե ինչու… Հեքիաթներ կենդանիների մասին

- Առկայությունը: Պահեստում կա
Preview Book ԴԻՏԵԼ ԳՐՔԻՑ ԷՋԵՐ

Նկարագրությունը

Տասնամյա սիրով ու նվիրումով
Սոֆի Ճուղուրյանին, ում համար հյուսել եմ այս հեքիաթները
Հեղինակի խոսքը փոքրիկներին և մեծիկներին
Սիրելի՜ ընթերցող, թե փոքրիկները և թե մեծիկները միշտ էլ սիրել են հեքիաթներ, որտեղ բարին հաղթում է չարին, իրականանում են հաճելի և գեղեցիկ ցանկություններ:

Հեքիաթների այս ժողովածուն անմասն չի մնում նշված ավանդույթներից: Նրա հերոսները նույնպես բարի ցանկություններ ունեն, որոնք իրականություն են դառնում և ցանկալի ավարտ ունենում: Սակայն այստեղ որոշ առանձնահատկություններ կան:

Նախ հեքիաթների հերոսները բացառապես կենդանիներ են, բոլորիս հայտնի թե՛ վայրի և թե՛ ընտանի, որոնք ընկնում են բարդ իրավիճակների մեջ, բայց հեքիաթներին համահունչ՝ ի վերջո ցանկալի ելքեր են ունենում:

Բացի այդ, որը մեզ համար ամենակարևորն է, ցանկացել ենք հեքիաթների միջոցով փոքր-ինչ ուսուցողական տեղեկատվություն տալ մեր փոքրիկներին՝ կենդանիների վարքի, իրենց օգտակարության, կենսակերպի մասին:

Եվ պատահական չէ, որ բոլոր հեքիաթներն էլ ունեն հարցական վերնագրեր, իսկ այդ «թե ինչու»-ների շնորհիվ ցանկություն ենք ունեցել մեր փոքրիկներին ոչ միայն տեղափոխելու հեքիաթային միջավայր, այլև փոքր-ինչ ծանոթացնելու կենդանական աշխարհի իրական կյանքին:

Հատկանշական է նաև այն, որ հեքիաթների նկարազարդումը կատարել է իմ դուստրը՝ Սոֆի Ճուղուրյանը, որին ես մանուկ հասակում պատմել եմ այս հեքիաթները, իսկ հիմա, ժողովածուի տեսքով, նվիրում եմ իր տասնամյակին:

Հատկանիշները

Հատկանիշներ
Հեղինակ (ներ)
Ճուղուր Երևանցի
Լեզու
Հայերեն
Էջաքանակ
32
Հրատ. տարեթիվ
2015
Տպագրություն
Գունավոր
ISBN
978-9939-52-983-7
Կազմ
Փափուկ
Չափս
16.5 x 24 սմ
Գրքի նախադիտում
Նախադիտում

Կարծիքներ (0)

Գրել կարծիքը

Ձեր Անունը:


Ձեր կարծիքը: Ուշադրություն: HTML-ը չի ապահովվում.Օգտագործեք սովորական տեքստ!

Գնահատականը: Վատ է           Լավ է

Մուտքագրեք նկարի վրայի պատկերված կոդը: