Menu
Your Cart

Հավելված. ինտերակտիվ այբբենարան - CD (արևմտահայերեն)

Հավելված. ինտերակտիվ այբբենարան - CD (արևմտահայերեն)
Հավելված. ինտերակտիվ այբբենարան - CD (արևմտահայերեն)
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հանդես է գալիս նոր նախագծով: Հայերենի այբուբենը ներկայացվում է հետաքրքրաշարժ հավելվածով, որն ունի ուսուցողական հնարավորություններ: Այն հասցեագրված է ինչպես նախադպրոցական տարիքի, այնպես էլ կրտսեր դպրոցի երեխաների համար: Այբուբենի մատուցման այս տարբերակը կարող է ծառայել որպես ուսումնաօժանդակ նյութ գրաճանաչության ուսուցման փուլում:

​Հավելվածը նպատակ ունի երեխային ներկայացնելու հայերենի հնչյունների և տառերի աշխարհը՝ միաժամանակ նպաստելով նրա բառապաշարի հարստացմանը, տրամաբանական կարողությունների զարգացմանը, ճանաչողական գիտելիքների ձեռքբերմանն ու գեղագիտական դաստիարակությանը:
Հավելվածում ընդգրկված են՝
• հանելուկներ
• հայ հայտնի մանկագիրների բանաստեղծություններ
• մանկական երգեր
• տառերի գրության ուսուցման ձևեր
• բառակազմական խաղ
 
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) «Էդիթ Պրինտ» հրատարակչություն
Լեզու Արևմտահայերեն
Հրատ. տարեթիվ 2014

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա չէ
3000 AMD