Խելացի պատմություններ խելացի երեխաների համար և Ուրախ պատմություններ ուրախ երեխաների համար

Խելացի պատմություններ խելացի երեխաների համար և Ուրախ պատմություններ ուրախ երեխաների համար

- Առկայությունը: Պահեստում կա
Preview Book ԴԻՏԵԼ ԳՐՔԻՑ ԷՋԵՐ

Նկարագրությունը

Հավաքածուն պարունակում է երկու գիրք ռուսերեն լեզվով՝ «Խելացի պատմություններ խելացի երեխաների համար» և «Ուրախ պատմություններ ուրախ երեխաների համար», ինչպես նաև՝ տեսասկավառակ (DVD) մանկական հումորային «Գժուկ» կինոպատումներով հայերեն լեզվով:

«Խելացի պատմություններ խելացի երեխաների համար» գրքում չկան հոբիթներ, ցախավելի վրա թռչող երիտասարդ կախարդներ, սակայն կան հասարակ մարդիկ և կենդանիներ: Նրանցից որոշները խոսում են և անգամ մտածում: Տեսակ-տեսակ կախարդական բաներ նույնպես հազվադեպ են պատահում, սակայն այն ամենն ինչ կատարվում է, հանգեցնում է տարբեր օգտակար և երբեմն էլ վնասակար եզրակացությունների: Իհարկե, միայն խելացի երեխաները կարող են զանազանել, թե որն է օգտակարը և որն է վնասակարը այս պատմություններում: Սակայն հետևություններ նրանք ինքնուրույն պետք է անեն, հետո միայն կիսվեն «ոչինչ չհասկացող, թեթևամիտ» մեծահասակների՝ մայրերի և հայրերի հետ: Գիրքը հասցեագրված է կրտսեր և միջին տարիքի դպրոցականներին և ոչ միայն նրանց:

​«Ուրախ պատմություններ ուրախ երեխաների համար» գրքում ընդգրկված են պատմություններ, որոնք դարձել են սցենարներ «Երալաշ» (Մոսկվա) և «Գժուկ» (Երևան) մանկական հումորային կինոպատումների համար: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե բոլոր երեխաները փոքրիկ «բարմոլեյ» ավազակներ են և մեծ չարաճճիներ, խորապես սխալվում են: Պարզապես նրանք շատ կենսախինդ և ստեղծագործաբար են ավազակություններ և չարաճճիություններ անում: Եվ այդ ոգին նրանց մեջ է դրել հենց ինքը՝ բնությունը, որը, ինչպես բոլորը լավ գիտեն, իմաստուն է և երբեք չի սխալվում: Եվ թող նա, ով երբեք մանուկ հասակում չարություն չի արել, առաջինը քար նետի: Համենայն դեպս, չմանրամասնենք՝ ում վրա կամ որտեղ: Գիրքը հասցեագրված է կրտսեր և միջին տարիքի դպրոցականներին և, իհարկե, ոչ միայն նրանց:

Հատկանիշները

Հատկանիշներ
Հեղինակ (ներ)
Արմեն Վաթյան
Լեզու
Ռուսերեն
Էջաքանակ
60, 60
Հրատ. տարեթիվ
2014
Տպագրություն
Գունավոր
ISBN
978-9939-52-900-4, 978-9939-52-901-1
Կազմ
Կոշտ
Չափս
20.5 x 21.5 սմ
Գրքի նախադիտում
Նախադիտում

Կարծիքներ (0)

Գրել կարծիքը

Ձեր Անունը:


Ձեր կարծիքը: Ուշադրություն: HTML-ը չի ապահովվում.Օգտագործեք սովորական տեքստ!

Գնահատականը: Վատ է           Լավ է

Մուտքագրեք նկարի վրայի պատկերված կոդը: