Menu
Your Cart

Պարսկական ժողովրդական հեքիաթներ

Պարսկական ժողովրդական հեքիաթներ
Պարսկական ժողովրդական հեքիաթներ
Պարսկական հեքիաթները իրենց կոլորիտով յուրահատուկ տեղ են զբաղեցնում համաշխարհային բանահյուսության մեջ: Միայն հեքիաթային էակների պարսկական անվանացանկը ներառում է տասնյակ կերպարներ, որոնց մի մասը փոխառել են ուրիշ ժողովուրդներ. օրինակ ջինները, որոնք թափանցել են անգամ եվրոպական գրականություն: Կարդալով պարսկական հեքիաթները` նմանություն կգտնեք նաև հայկական հեքիաթներին: Եվ դա միանգամայն բնական է. չէ որ հայերն ու իրանցիները նույն քաղաքակրթության դաշտի ծնունդ են:

Ներկա ժողավածուն պարսկական հեքիաթների առաջին հայերեն համապարփակ հրատարակությունն է, որն ընդգրկում է 88 հեքիաթ: Թարգմանությունը պատվով է իրականացրել թարգմանիչ, գրականագետ Գևորգ Ասատրյանը, որը կարողացել է պահպանել գրականի և ժողովրդախոսակցականի հավասարակշռությունը` խուսափելով ինչպես անհարկի գավառաբանություններից, այնպես էլ հեքիաթին անհարիր խիստ գրական կառուցքվածքներից: Գիրքը նկարազարդել է ինքնատիպ արվեստագետ Վահան Թոփչյանը, իսկ հրատարակման դժվար ու ծախսատար գործը հանձն է առել <<Էդիթ պրինտ>> հրատարակչությանը:
Գիրքը հրատարակության է երաշխավորել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը:
Հատկանիշներ
Թարգմանությունը Գևորգ Ասատրյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 464
Հրատ. տարեթիվ 2010
Տպագրություն Գունավոր
ISBN 978-9939-52-208-1
Կազմ Կոշտ
Չափս 16.5 x 24 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա չէ
4350 AMD