Menu
Your Cart

Մանուկների աշխարհը

Մանուկների աշխարհը
Մանուկների աշխարհը

«Մանուկների աշխարհը» մանկական ստեղծագործությունների հավաքածուն նախատեսված է կրտսեր դպրոցի աշակերտների համար: Գրքում զետեղված են համաշխարհային մանկական գրականության լավագույն նմուշները: Գիրքը կազմողները հիանալիորեն ընտրել են այնպիսի ստեղծագործություններ, որոնք երեխաներին կհրապուրեն դեպի գրքերի կախարդական աշխարհը:
Ընտրված ստեղծագործությունների գերակշռող մասը հատվածներ են հանրահայտ վեպերից ու վիպակներից, որոնց թվում են «Թոմ Սոյերի արկածները», «Մաուգլին», «Սպիտակ Պուդելը», «Կաշտանկան», «Սիրտը» և այլ սիրված պատմվածքներ: Դրանք մի կողմից բավարար են տվյալ ստեղծագործության, նրա հերոսների, բովանդակության, հեղինակի մասին գաղափար կազմելու համար, մյուս կողմից երեխային կմղեն կարդալու ամբողջական ստեղծագործությունը, որը և սույն ձեռնարկի հիմնական նպատակն է:

Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Անժել Քյուրքչյան, Լիլիթ Տեր-Գրիգորյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 276
Հրատ. տարեթիվ 2013
Տպագրություն Գունավոր
ISBN 978-9939-52-631-7
Կազմ Փափուկ
Չափս 20 x 20 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա չէ
2500 AMD