Հայ ժողովրդական հեքիաթներ [1]

Հայ ժողովրդական հեքիաթներ [1]

- Առկայությունը: Պահեստում կա
Preview Book ԴԻՏԵԼ ԳՐՔԻՑ ԷՋԵՐ

Նկարագրությունը

«Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածուն ընդգրկում է «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական տասնութ հատորներից և «Ղարադաղի հայերը. բանահյուսություն» հեքիաթների ժողովածուից ընտրված հեքիաթներ: Լայն հասարակությանն ավելի մատչելի դարձնելու համար դրանք տարբեր բարբառներից (Վան-Վասպուրական, Տուրուբերան-Մուշ, Արցախ, Ղարադաղ, Մոկս, Լոռի և այլն) փոխադրվել են գրական հայերենի՝ որոշ չափով պահպանելով ժողովրդական բառուբանը և հավատարիմ մնալով բնագրին: Հատորներում ընդգրկված մի քանի հեքիաթներ կազմվել են միևնույն հեքիաթի տարբերակներից՝ որպես համահավաք: Ընտրելիս նախապատվությունը տրվել է այն հեքիաթներին, որոնց գլխավոր մոտիվներն ընդհանուր են Մեծ Հայքի տարբեր նահանգների բանահյուսական նմուշներում, նաև այն հեքիաթներին, որոնք մեր հասարակությանը անծանոթ են, սակայն շատ արժեքավոր: 

Թաքնված գանձեր, որոնք նորովի են մեզ ծանոթացնում հայ ժողովրդի մտածելակերպին, հոգևոր և մշակութային ժառանգությանը: 
Հայ ժողովրդական հեքիաթները իրենց մեջ խտացնում են հայ ժողովրդի՝ հազարամյակների ընթացքում կուտակած իմաստությունը, կենսափիլիսոփայությունը, տիեզերքի մասին հնագույն պատկերացումները, հումորը, սովորույթները:Պարունակում են պատմական, ազգագրական արժեքավոր նյութ, որը կարող է ընթերցողի համար յուրօրինակ բացահայտումների առիթ դառնալ: Այս հեքիաթները գալիս են հազարամյակների խորքից, սակայն իրենց մեջ կրող ճշմարտությունները միշտ արդիական են ու անփոփոխ:

Վստահ ենք, որ դրանք մեծ հետաքրքրություն կառաջացնեն թե՛ փոքրերի և թե՛ մեծերի շրջանում:

Հատկանիշները

Հատկանիշներ
Կազմող (ներ)
Նազելի Կարապետյան
Լեզու
Հայերեն
Էջաքանակ
240
Հրատ. տարեթիվ
2019
Տպագրություն
Գունավոր
ISBN
978-9939-75-311-9
Կազմ
Կոշտ
Չափս
17 x 24.5 սմ
Գրքի նախադիտում
Նախադիտում

Կարծիքներ (0)

Գրել կարծիքը

Ձեր Անունը:


Ձեր կարծիքը: Ուշադրություն: HTML-ը չի ապահովվում.Օգտագործեք սովորական տեքստ!

Գնահատականը: Վատ է           Լավ է

Մուտքագրեք նկարի վրայի պատկերված կոդը: