Menu
Your Cart

Երկրորդ կյանք

Երկրորդ կյանք
Երկրորդ կյանք
Ամուսնալուծություն, երկու երեխա, սիրեկան և գերհագեցած բժշկական գործունեություն… Նինա Սարյան-Ֆեթթերն առավել քան զբաղված է, որ անդրադառնա անցյալի ցավագին հիշողություններին: Այնուամենայնիվ, մանկության ընկերուհու յուրօրինակ հարսանիքը պատճառ է դառնում, որ Նինան մի անսպասելի ճանապարհորդություն կատարի դեպի անցյալ՝ պարզելու իր ընտանիքի ողբերգությունն ու սեփական ձախողված ամուսնության ցավոտ ճշմարտությունը:
​«Երկրորդ կյանքը» տեղի է ունենում 1990-ականներին՝ Սան Ֆրանցիսկոյի Բեյ Էրիայում: Գիրքը ներառում է երկու զուգահեռ պատմություն. 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը և Նինայի ամուսնալուծությունը: Անցյալի երկու պատմություններն էլ մեծ ցավ են պարունակում իրենց մեջ, երկուսն էլ Նինան չի կարողանում ներել ու առաջ շարժվել: Նա միաժամանակ երկու ճամփորդություն է կատարում՝ վերջապես հասնելով խաղաղ մի կետի, որտեղից արդեն կարողանում է ներել ամուսնու դավաճանությունը և հաղթահարում իր ազգի անցյալի պատճառած ցավը: 
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Մարիամ Ավագյան-Մանուկյան
Թարգմանությունը Ալինա Միրզոյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 352
Հրատ. տարեթիվ 2013
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-52-740-6
Կազմ Փափուկ
Չափս 15 x 22.5 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
3400 AMD