Menu
Your Cart

Մոսկվայի և Կարսի 1921թ. պայմանագրերը

Մոսկվայի և Կարսի 1921թ. պայմանագրերը
Մոսկվայի և Կարսի 1921թ. պայմանագրերը
Սույն մենագրությունը հեղինակի տևական և տքնաջան աշխատանքի արգասիքն է: Այստեղ բազմալեզու և լեռնակուտակ գրականության, պարբերական մամուլի, հատկապես մինչև վերջերս գաղտնագրված և արխիվադարաններում ընդարմացված, այժմ միայն թույլատրված, նորահայտ վավերագրերին կռթնած, հեղինակը շարադրել է Կարսի Հայոց թագավորության, ապա Կարսի մարզի քաղաքական ամբողջական պատմությունը: Իր տեսակի մեջ այն եզակի է:
​Աշխատությունը ստեղծելիս հեղինակն իր առջև գերխնդիր է դրել. գիտականորեն պատասխանել թուրք և մասամբ վրացի այն կեղծարարներին, որոնց հորինմամբ Կարսը կամ թուրքական է եղել, կամ վրացական: Կարսը, Արդահանը, Սուրմալուն և Իգդիրը եղել են հայկական, մնում են հայկական և հավերժ կմնան հայկական: Հատուկ ուշադրությամբ է հետազոտվել Մոսկվայի և Կարսի 1921թ. պայմանագրերի պատմությունը, ապացուցվել է, որ դրանք անօրինական են և ժամանակն է չեղյալ հայտարարել՝ երկիրը վերադարձնել իրենց իսկական տիրոջը՝ Մայր Հայաստանին, Հայաստանի Հանրապետությանը: Աշխատության երկրորդ, երրորդ և չորրորդ բաժիններում զետեղված են այսօրվա համար շատ կարևոր բազմալեզու վավերագրեր:
Հայկ Ղազարյան
​Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա (հայկական մասնաճյուղ)
Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիա (հայկական մասնաճյուղ)
 
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Հայկ Ղազարյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 988
Հրատ. տարեթիվ 2010
Տպագրություն Գունավոր
ISBN 978-9939-52-229-6
Կազմ Կոշտ
Չափս 17 x 25 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա չէ
15150 AMD