Menu
Your Cart

ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆԸ: ՐԱՖՖԻ ԷԼ. ԳԻՐՔ (դասական ուղղագրութիւն)

ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆԸ: ՐԱՖՖԻ ԷԼ. ԳԻՐՔ (դասական ուղղագրութիւն)
ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆԸ: ՐԱՖՖԻ ԷԼ. ԳԻՐՔ (դասական ուղղագրութիւն)
«Իմ գրադարանը» մատենաշարով Էդիթ Պրինտը հրատարակում է Րաֆֆու «Սամուէլ» պատմական վէպը: Վէպը պատմում է 4-րդ դարի կէսին Հայաստանում տիրող քաղաքական բարդ իրադարձութիւնների մասին: Պարսկաստանի եւ Բիւզանդիայի աքցանի մէջ առնուած հայ ժողովուրդը ձգտում էր հաստատել իր էթնիկական ինքնութիւնն ու պետական անկախութիւնը: «Սամուէլ» վէպը քաղաքական բարդ անցուդարձից զատ, ներկայացնում է նաեւ հայ ժողովրդի կեանքի նկարագիրը՝ բարքերը, սովորութիւնները, վարքականոնները, տուեալ ժամանակաշրջանի հայ մարդու մտաւոր ու բարոյական յատկանիշները, թերեւս մի փոքր ծայրայեղացուած: Վէպում Րաֆֆու պատմափիլիսոփայական մեկնակէտը ազգային միասնութեան գաղափարն է:

​«Իմ գրադարանը» մատենաշարի իւրաքանչիւր գրքում ներկայացուած են հայ դասական գրողների լաւագոյն գործերը: Մատենաշարը հասցէագրուած է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին եւ առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականութիւնը:
Հատկանիշներ
Կազմող (ներ) Նուեր Վիրաբեան
Լեզու Հայերէն (դասական ուղղագրութիւն)
Հրատ. տարեթիվ 2014

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
2000 AMD