Գրիգոր Նարեկացու դատավարությունը

Գրիգոր Նարեկացու դատավարությունը

- Առկայությունը: Պահեստում կա

Նկարագրությունը

Համլետ Նահատակյանի այս ուսումնասիրությունը գրված է մի ոճով, որը մեզ հայտնի է դեռևս մեր հին ու միջնադարյան գրականությունից, ֆրանսիական գրականությունից և ներկա հայ գրողների որոշ ստեղծագործություններից: Խոսքը վերաբերում է եկեղեցական այն բանադրումներին, որոնց պարտավոր էին պատասխանել Կոպեռնիկոսը, Գալիլեյը, Ժաննա դը Արկը, իսկ նրանցից շատ-շատ առաջ` Մեծն Նարեկացին:

Նարեկացին ունեցել է թշնամիներ ու բանսարկուներ: Նա մեղադրվել է հերձվածողության մեջ և բանադրվել: Քիչ բան է մնացել այդ դատավարությունից. հայտնի չէ, թե ինչպես է ընթացել դատավարությունը կամ հարցաքննությունը: Միայն հայտնի է, որ Նարեկացին արդարացվել է և դրանից հետո նրա նկատմամբ հարգանքն ավելի է մեծացել. «Եւ նոքա լռեցին ի չար խորհրդացն եւ անուանեցին զնա երկրորդ լուսաւորիչ եւ երկրորդ սքանչելագործ» (Յայսմաւուրք, 1706թ., էջ 16):
Համլետ Նահատակյանը աշխատել է վերականգնել այդ դատավարությունը՝ ի մի բերելով հայ հանճարին նվիրված իր երկար տարիների որոնումները, օգտագործելով Նարեկացու ստեղծագործությունները և նրա մասին եղած գրականությունը:

Հատկանիշները

Հատկանիշներ
Հեղինակ (ներ)
Համլետ Նահատակյան
Լեզու
Հայերեն
Էջաքանակ
152
Հրատ. տարեթիվ
2014
Տպագրություն
Սև սպիտակ
ISBN
978-9939-52-322-4
Կազմ
Փափուկ

Կարծիքներ (0)

Գրել կարծիքը

Ձեր Անունը:


Ձեր կարծիքը: Ուշադրություն: HTML-ը չի ապահովվում.Օգտագործեք սովորական տեքստ!

Գնահատականը: Վատ է           Լավ է

Մուտքագրեք նկարի վրայի պատկերված կոդը: