Հիշողություններ, մտորումներ, հարցազրույցներ:
Սոս Սարգսյանը վաղուց արդեն ազատագրվել է մասնագիտության սահմաններից և ավելին է, քան դերասանը: Այլևս կարևոր չէ՝ խաղո՞ւմ է Ս. Սարգսյանը թատրոնում, կինոյում, թե՞ թատրոն է ստեղծում, դասավանդում, ծառատունկ անում... Կարևորն արդեն նրա ներկայությունն է խառնափնթոր մեր այս օրերում, երբ նորի ծիլը կարող է խեղդվել... Ս. Սարգսյանը թթխմորի իր գործն է անում խմորի ներսում, անշշուկ հետևողական, համբերատար: Նա գիտե, որ որակը ժառանգաբար չի փոխանցվում. որակն ստեղծվում է ամենօրյա աշխատանքով: Այդ աշխատանքը տեսնում ենք ժողովածուի «Մենք», «Մերոնք», «Եթե եղբայրներ ենք», «Մտորումներ և հուշեր», «Աշխարհի հիմքը սերն է» բաժիններում: Գիրքը տպագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանավորությամբ: