Menu
Your Cart

Սև հրեշտակի խոստումը (հայերեն) Էլ. գիրք

Սև հրեշտակի խոստումը (հայերեն) Էլ. գիրք
Սև հրեշտակի խոստումը (հայերեն) Էլ. գիրք
Ի՞նչ օգուտ կ’ունենայ մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի: Մատթէոս 16:26
Վեպի հերոսը մեր ժամանակակիցն է, դեռևս չկայացած գրող, շարքային մի լրագրող, ով չի դիմադրում արագ և հեշտ փառքի հասնելու գայթակղությանը և ամեն գնով հաջողության հասնելու մոլուցքով բռնված հինգ տարի ժամկետով պայմանագիր է կնքում սատանայի հետ: Դրան հետևում է սրընթաց աշխարհիկ վերելքը, նրա ճանապարհին անխնա վերացվում են բոլոր խոչընդոտները՝ անգամ մարդիկ: Արտաքին աշխարհի համար նրա տեսքը նույնն էր, և միայն հայելին էր, որ ցույց էր տալիս նրան իր հոգու վատթարացող սարսափելի վիճակը: Սակայն պայմանագրի 5-րդ տարում Աստծո կողմից ուղարկված պատգամաբերի հետ հանդիպում ունենալով միայն նա սկսում է խորապես գիտակցել իր կործանարար ընթացքը և զղջում է, որ հոգու կորստով է վճարել այդ կարճատև հաջողությունների դիմաց…

​Էդուարդ Խաչիկյանի «Սև հրեշտակի խոստումը» վեպը զգոնության կոչ է մեր ժամանակի մարդկանց` չտրվելու ժամանակավոր հաճույքների, անցողիկ փառքի ու շահի գայթակղությանը, քանի որ գալու է, ի վերջո կյանքի անցած ուղու մասին հաշվետվության պահը, որը կարող է կործանել կամ փառավորել անհատին:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Էդուարդ Խաչիկյան

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
1900 AMD