Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները (փափուկ)
- Առկայությունը: Պահեստում կա
ԴԻՏԵԼ ԳՐՔԻՑ ԷՋԵՐ
«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքում հեղինակ Սթիվեն Քովին ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:
«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը 1990 թվականից շարունակում է մնալ մեր ժամանակի ամենակարևոր բիզնես գրքերից ՝ ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով: Գիրքը թռուցիկ կերպով կարդալու համար չէ. այն պետք է կարդալ ուսումնասիրելով և նշումներ անելով: Ընթերցանությունն ավարտելուց հետո կզգաք, որ մի հզոր սեմինար եք անցել Քովիի հետ:
Երբ Սթիվեն Քովիին հարցրին, թե ինչպե՞ս հղացավ «7 սովորույթները»-ում տեղ գտած գաղափարները, նա պատասխանեց.
- Ես չեմ հղացել դրանք:
- Ինչպե՞ս թե, բայց Դո՛ւք եք գրել գիրքը:
- Այո, ես եմ գրել, սակայն սկզբունքները ինձնից դեռ շատ առաջ էին հայտնի: Դրանք ավելի շատ բնական օրենքներ են, և ես միայն համախմբել, համադրել եմ դրանք մարդկանց համար:
Ահա թե ինչու այս գործն այդպիսի ազդեցություն ունի: Քովին ավելի քան երեք տասնամյակ անցկացրել է ուսումնասիրելով, կիրառելով, սովորեցնելով և հղկելով այն, ինչն ի վերջո դուրս քամեց այս գրքի էջերի մեջ: Նա ստեղծում էր «7 սովորույթները»-ը ոչ թե որպես անձնական հաջողության հասնելու միջոց, այլ այդ սկզբունքները հասանելի դարձնելու, հանրությանը ծառայություն մատուցելու համար: - Ջիմ Քոլինզ
Հատկանիշներ |
Հեղինակ (ներ) |
Սթիվեն Քովի |
Թարգմանությունը |
Ալինա Միրզոյան |
Լեզու |
Հայերեն |
Էջաքանակ |
552 |
Հրատ. տարեթիվ |
2018 |
Տպագրություն |
Սև սպիտակ |
ISBN |
978-9939-75-217-4 |
Կազմ |
Փափուկ |
Չափս |
15 x 21 սմ |
Գրքի նախադիտում |
Նախադիտում |
|