Menu
Your Cart

Ինքնուրույն սովորում եմ անգլերեն

Ինքնուրույն սովորում եմ անգլերեն
Ինքնուրույն սովորում եմ անգլերեն
«Ինքնուրույն սովորում եմ անգլերեն» ինքնուսույցը հեղինակի բազմամյա դասախոսական և գիտական աշխատանքի արդյունքն է: Այն Ձեզ հնարավորություն կտա առաջին ինքնուրույն քայլերն անելու անգլերեն սովորելու ճանապարհին, իսկ ջանադիր և հետևողական աշխատանքի դեպքում հասնելու լեզվի իմացության A1, A2 մակարդակի:

«Ինքնուրույն սովորում եմ անգլերեն» ինքնուսույցը գրված է թեթև ոճով: Երկխոսությունները ծավալվում են մեկ սյուժետային պատմության շուրջ և ուղղված են զարգացնելու սովորողի բանավոր հաղորդակցման հմտությունները: Բառապաշարի մեկնաբանություններն ու քերականական բացատրություններն ուղեկցվում են վարժություններով: Դասերն ամփոփվում են տեքստային հետաքրքրաշարժ պատառիկներով և հանրահայտ անգլիական ու ամերիկյան երգերով: Գիրքն ունի վարժությունների պատասխանների բաժին և հաճախադեպ անկանոն բայերի ցուցակ:

«Ինքնուրույն սովորում եմ անգլերեն» ինքնուսույցը նախատեսված է դպրոցում անգլերեն սովորող աշակերտների, ուսանողների և լեզուն ուսումնասիրողների լայն շրջանակի համար:

Ամալյա Բաբայանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ, ունի աշխատանքային բազմամյա փորձ: Բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Ամալյա Բաբայան
Լեզու Հայերեն, անգլերեն
Էջաքանակ 368
Հրատ. տարեթիվ 2018
Տպագրություն Երկու գույն
ISBN 978-9939-75-176-4
Կազմ Փափուկ
Չափս 14.5 x 20 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
5000 AMD