Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար / Հեքիաթներ «Քալիլա եվ Դիմնայից» / I հատոր
- Պահեստում: առկա չէ
2350 AMD
Ձեր զամբյուղը դատարկ է
Այս գրքում ընդգրկված է քսանհինգ հեքիաթ` ընտրված «Քալիլա և Դիմնա» գրքից, վերաշարադրվել պարզ և հասկանալի լեզվով: «Քալիլա և Դիմնա» հանրահայտ գիրքը գրվել է շուրջ երկու հազար տարի առաջ սանսկրիտով (հին հնդկերեն): Իրանի հայտնի թագավոր Անուշիրվանի օրոք թարգմանվել է պահլավերեն, իսկ շատ ժամանակ անց` պահլավերենից արաբերեն: Շուրջ հինգ հարյուր տարի հետո թարգմանվել է նաև պարսկերեն:
Հեքիաթները գրելիս հեղինակի նպատակը եղել է բարոյական կանոնները, կյանքի գաղտնիքները դրանցում զետեղելն ու ուսուցանելը, որպեսզի ընթերցողը հաճույքից բացի, նաև սովորի այդ դրական բաները: Հեքիաթների գերակշռող մասը կենդանիների լեզվով է գրված:
Սա «Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար» մատենաշարի՝ իրանական աղբյուրներից ընտրված հեքիաթների առաջին հատորն է:
Հատկանիշներ | |
Թարգմանությունը | Էմմա Բեգիջանյան |
Կազմող (ներ) | Մեհդի Ազարյազդի |
Լեզու | Հայերեն |
Էջաքանակ | 136 |
Հրատ. տարեթիվ | 2016 |
Տպագրություն | Գունավոր |
ISBN | 978-9939-75-054-5 |
Կազմ | Փափուկ |
Չափս | 14,5 x 20 սմ |