Menu
Your Cart

Եկեք երգենք

Եկեք երգենք
Եկեք երգենք
Մանկությունը երգ է, բնության պես պարզ ու շիտակ: Մանկությունը բնության պես կարիք ունի խնամքի ու հոգատարության: Մանուկներն իրենց անաղարտ սրտով կարողանում են զգալ և գնահատել բարի ու սիրող հոգու ջերմությունը: Իմ երգը այդ սիրո ու ջերմության արտահայտությունն է: Երգերում անձրևի կաթոցն է, աշնանային պարող տերևների վալսը, գարնան ծաղկունքը, մանկական սրտի թրթիռն ու ծաղիկների պարը: Իսկ խստաշունչ ձմեռը դառնում է հեքիաթ ու նվիրվում մանուկներին:
​Երգերի այս ժողովածուն նվիրում եմ իմ սիրելի մանուկներին: Թող նրանք ապրեն անհոգ ու երջանիկ: Թող արևը նրանց համար միշտ շողա պայծառ, ապրեն ուրախության և տոնական գունեղ հրավառությունների ներքո, վայելեն իրենց մայրիկների անսահման սերն ու հոգատարությունը, սիրեն հայրենիքը, բնությունն ու կենդանիներին: Ու ինչպես հեքիաթում, նրանց կյանքում թող միշտ հաղթի բարին, իսկ չարը մնա որպես հեքիաթի հուշ:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Լուսինե Մկրտչյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 40
Հրատ. տարեթիվ 2011
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-52-386-6
Կազմ Փափուկ
Չափս 21 x 30 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
1600 AMD