Menu
Your Cart

Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները (կոշտ)

Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները (կոշտ)
Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները (կոշտ)
«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքում հեղինակ Սթիվեն Քովին ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը 1990 թվականից շարունակում է մնալ մեր ժամանակի ամենակարևոր բիզնես գրքերից ՝ ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով: Գիրքը թռուցիկ կերպով կարդալու համար չէ. այն պետք է կարդալ ուսումնասիրելով և նշումներ անելով: Ընթերցանությունն ավարտելուց հետո կզգաք, որ մի հզոր սեմինար եք անցել Քովիի հետ:

Երբ Սթիվեն Քովիին հարցրին, թե ինչպե՞ս հղացավ «7 սովորույթները»-ում տեղ գտած գաղափարները, նա պատասխանեց.
- Ես չեմ հղացել դրանք:
- Ինչպե՞ս թե, բայց Դո՛ւք եք գրել գիրքը:
- Այո, ես եմ գրել, սակայն սկզբունքները ինձնից դեռ շատ առաջ էին հայտնի: Դրանք ավելի շատ բնական օրենքներ են, և ես միայն համախմբել, համադրել եմ դրանք մարդկանց համար:

​Ահա թե ինչու այս գործն այդպիսի ազդեցություն ունի: Քովին ավելի քան երեք տասնամյակ անցկացրել է ուսումնասիրելով, կիրառելով, սովորեցնելով և հղկելով այն, ինչն ի վերջո դուրս քամեց այս գրքի էջերի մեջ: Նա ստեղծում էր «7 սովորույթները»-ը ոչ թե որպես անձնական հաջողության հասնելու միջոց, այլ այդ սկզբունքները հասանելի դարձնելու, հանրությանը ծառայություն մատուցելու համար:
- Ջիմ Քոլինզ
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Սթիվեն Քովի
Թարգմանությունը Ալինա Միրզոյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 392
Հրատ. տարեթիվ 2020
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-75-217-4
Կազմ Կոշտ
Չափս 16.5 x 24 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
6500 AMD