Ժամանակակից հեռուստատեսություն: Բովանդակության և ձևի որոնումներ

Ժամանակակից հեռուստատեսություն: Բովանդակության և ձևի որոնումներ

- Առկայությունը: Պահեստում կա
Preview Book ԴԻՏԵԼ ԳՐՔԻՑ ԷՋԵՐ

Նկարագրությունը

Գրքում ներկայացվում են ժամանակակից հեռուստատեսության զարգացման հիմնական միտումները, առանձնահատկությունները և հեռանկարները: Այս ամենից ելնելով փորձ է արվում կատարել հեռուստահաղորդումների թեմատիկ դասակարգում՝ դիտարկելով բոլոր այն հնարավոր ուղղությունները, որոնք ի հայտ են գալիս հեռուստաընկերությունների ծրագրերում՝ կոնկրետ հաղորդաշարերի տեսքով, տեղեկատվականից մինչև սպորտ, երաժշտությունից մինչև գովազդ: Եվ այսպես շարունակ հեղինակն առանձնացնում է թեմատիկ դասակարգման 22 հիմնական ուղղություն:
Ներկայացվող աշխատանքում սոցիոլոգիական հետազոտությունների տեսքով դիտարկվում են հայաստանյան հեռուստաընկերությունների լսարանի վարքագիծը, նախասիրությունները, հետաքրքրությունները, պահանջմունքները և սպասելիքները: Հեռուստատեսության ընթացիկ և հնարավոր զարգացումները վերլուծության են ենթարկվում նաև թվային հեռուսատատեսության ներդրման տեսանկյունից: Գիրքը նախատեսված է ոչ միայն հեռուստալրագրությամբ զբաղվողների և հետաքրքրվողների, այլև ընթերցող լայն շրջանակների համար:
 

Հատկանիշները

Հատկանիշներ
Հեղինակ (ներ)
Սերգո Երիցյան
Լեզու
Հայերեն
Էջաքանակ
856
Հրատ. տարեթիվ
2010
Տպագրություն
Սև սպիտակ
ISBN
978-9939-52-268-5
Կազմ
Կոշտ
Գրքի նախադիտում
Նախադիտում

Կարծիքներ (0)

Գրել կարծիքը

Ձեր Անունը:


Ձեր կարծիքը: Ուշադրություն: HTML-ը չի ապահովվում.Օգտագործեք սովորական տեքստ!

Գնահատականը: Վատ է           Լավ է

Մուտքագրեք նկարի վրայի պատկերված կոդը: