Երևանը և շրջակայքը (հայերեն)

Երևանը և շրջակայքը (հայերեն)

- Առկայությունը: Պահեստում կա
Preview Book ԴԻՏԵԼ ԳՐՔԻՑ ԷՋԵՐ

Նկարագրությունը

Գիրքը ներկայացնում է Երևանի և մերձակա մի քանի բնակավայրերի (Ջրվեժ, Առինջ, Պտղնի, Քանաքեռավան, Զովունի, Արգավանդ) հնադարյան ու միջնադարյան հուշարձանները: Հուշարձանները նկարագրող համառոտ շարադրանքը լրացնում են բազմաթիվ լուսանկարներն ու գծագրերը: Նախատեսված է քաղաքի պատմությամբ, հնադարյան ու միջնադարյան հուշարձաններով հետաքրքրվողների համար: Օգտակար ուղեցույց է զբոսաշրջիկների, հետիոտն, հեծանվային և ավտոտուրիզմով զբաղվողների համար:

​Հայաստանը պատմական հուշարձանների երկիր է: Հայաստանի Հանրապետությունում սրանց թիվը ըստ պաշտոնական ցուցակների մոտ 24000 է և անընդհատ ավելանում է: «Հայաստանի պատմական հուշարձանները» մատենաշարի պատկերազարդ պրակները համառոտ և հնարավորինս հանգամանալից պատմում են Հայաստանի Հանրապետության առանձին շրջանների հայտնի և ոչ այնքան հայտնի պատմական հուշարձանների ստեղծման, պատմության և դրանց առնչվող նշանավոր դեմքերի և իրադարձությունների մասին:
 

Հատկանիշները

Հատկանիշներ
Հեղինակ (ներ)
Արթուր Հարությունյան
Լեզու
Հայերեն
Էջաքանակ
128
Հրատ. տարեթիվ
2012
Տպագրություն
Գունավոր
ISBN
978-9939-52-573-0
Կազմ
Փափուկ
Չափս
16.5 x 23.5 սմ
Գրքի նախադիտում
Նախադիտում

Կարծիքներ (0)

Գրել կարծիքը

Ձեր Անունը:


Ձեր կարծիքը: Ուշադրություն: HTML-ը չի ապահովվում.Օգտագործեք սովորական տեքստ!

Գնահատականը: Վատ է           Լավ է

Մուտքագրեք նկարի վրայի պատկերված կոդը: