Menu
Your Cart

Ուրբաթագիրք

Ուրբաթագիրք
Ուրբաթագիրք
Ուրբաթագիրք
Ուրբաթագիրք
Ուրբաթագիրք
Ուրբաթագիրք
Ուրբաթագիրք
Հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը», լույս է տեսել Վենետիկում, 1512թ.: Այն մասամբ հոգևոր, մասամբ աշխարհիկ գիրք է (կազմված է 7 մամուլից և 6 թերթից), տպագրվել է բոլորագիր տառատեսակով, երկգույն է՝ սև և կարմիր տպագրությամբ: Գրքում ամփոփված են չափածո աղոթքներ, պահպանագրեր, մեկ գլուխ Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութիւն»-ից, Կիպրիանոս Անտիոքացու «Աղոթքը», «Պատմություն Յուստիանէ կուսին» երկը: «Ուրբաթագիրքը», ինչպես նաև Գրիգոր Նարեկացու «Նարեկը», գործածում էին հիվանդությունների դեմ՝ որպես աղոթքներ:

​«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հրատարակել է հայերեն առաջին տպագիր գրքի՝ «Ուրբաթագրքի» բնօրինակի ֆաքսիմիլային պատճենը հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ: Այն զետեղված է հատուկ «Ուրբաթագրքի» համար նախատեսված հուշանվերային տուփի մեջ:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Հակոբ Մեղապարտ
Լեզու Գրաբար
Էջաքանակ 120
Հրատ. տարեթիվ 2022
Տպագրություն Գունավոր
ISBN 978-9939-75-794-0
Կազմ Կոշտ, կաշվե
Չափս 16 x 21.5 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
32500 AMD