Menu
Your Cart

Հայոց սրբազան լեռները (նոր հրատարակություն)

Հայոց սրբազան լեռները (նոր հրատարակություն)
Հայոց սրբազան լեռները (նոր հրատարակություն)
Գիրքը ներկայացնում է Հայկական լեռնաշխարհի այն լեռները, որոնց շուրջ դարավոր պատմության ընթացքում հյուսվել են հայ ժողովրդական հերոսական լեգենդներն ու առասպելները, որոնք կարևոր դեր են ստանձնել հայ ժողովրդի հեթանոսական և քրիստոնեական հավատալիքների ու ծեսերի, պաշտամունքային ավանդույթների ձևավորման համակարգում: Լեռները ներկայացվում են որպես ժողովրդական սրբություններ: Հայրենի բնաշխարհին, նրա ֆիզիկաաշխարհագրական պայմաններին, հայ ժողովրդի պատմության ազգային-ազատագրական առանձին դրվագներին նվիրված էջերն ունեն ճանաչողական բնույթ և մեկ անգամ ևս ներկայացնում են մարդկային քաղաքակրթության ու մշակույթի հնագույն օրրանի՝ Հայկական լեռնաշխարհի մասին գիտական պատկերացումները:
​Գիրքը կազմված է «Եվ հառնեց լեռնաշխարհը», «Հայոց տիտանները», «Առասպելների հետևից», «Աստվածները նստում են լեռներում», «Սրբերը բարձրանում են լեռները», «Այնտեղ Ադամն է շրջել», «Գանձը քարի մեջ» և այլ հետաքրքրական մասերից: Այն ոչ միայն ամբողջությամբ գեղեցիկ է ձևավորված, այլև չափազանց հետաքրքիր է ընթերցվում:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Սամվել Դիլանյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 232
Հրատ. տարեթիվ 2012
Տպագրություն Գունավոր
ISBN 978-9939-52-506-8
Կազմ Փափուկ
Չափս 21 x 30 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
4400 AMD