Փոքրիկ իշխանը և Նամակ պատանդին (փափուկ կազմ)

Փոքրիկ իշխանը և Նամակ պատանդին (փափուկ կազմ)

- Առկայությունը: Պահեստում կա
Preview Book ԴԻՏԵԼ ԳՐՔԻՑ ԷՋԵՐ

Նկարագրությունը

«Նամակ պատանդին» և «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունները գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին, երբ սրտի կսկիծով լքելով օկուպացված Ֆրանսիան՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ժամանակավոր ապաստան էր գտել Միացյալ Նահանգներում: Երկու գործերում էլ ուղղակի և անուղղակի կերպով հիշատակվում է նրա մտերիմ ընկեր, ֆրանսիացի գրող Լեոն Վերթը: Վերջինս իր հրեական ծագման պատճառով 1940 թվականից ի վեր թաքնվում էր Ժյուրայում՝ ֆաշիստների հալածանքներից խուսանավելու համար: Նա է «Նամակ պատանդին» ստեղծագործության անանուն հասցեատերը, նրան է ձոնված «Փոքրիկ իշխանը»:

​«Նամակ պատանդին» գործը, որում զգալի են աքսորի կեղեքող մենությունն ու հայրենիքի ճակատագրի մասին խորհելու ներքին անհրաժեշտությունը, լույս է տեսնում 1943-ին հեղինակային հրատարակությամբ: Նույն թվականին ամերիկյան «Reynal § Hitchcock» հրատարակչությունը անգլերեն և ֆրանսերեն տարբերակով լույս է ընծայում «Փոքրիկ իշխանը»՝ հեղինակի ջրանկարներով:

Հատկանիշները

Հատկանիշներ
Հեղինակ (ներ)
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
Թարգմանությունը
Շուշանիկ Թամրազյան
Լեզու
Հայերեն
Էջաքանակ
120
Հրատ. տարեթիվ
2018
Տպագրություն
Սև սպիտակ
ISBN
978-9939-75-209-9
Կազմ
Փափուկ
Չափս
14.5 x 20 սմ
Գրքի նախադիտում
Նախադիտում

Կարծիքներ (0)

Գրել կարծիքը

Ձեր Անունը:


Ձեր կարծիքը: Ուշադրություն: HTML-ը չի ապահովվում.Օգտագործեք սովորական տեքստ!

Գնահատականը: Վատ է           Լավ է

Մուտքագրեք նկարի վրայի պատկերված կոդը: