Menu
Your Cart

Զատկի նախօրեին. վիպակներ

Զատկի նախօրեին. վիպակներ
Զատկի նախօրեին. վիպակներ
Ինչպես հեղինակի մյուս գրքերում՝ «Լույսերը ես կհանգցնեմ», «Ընտելանում ենք», «Տտիպ խուրմա» և այլն, այստեղ էլ Իրանի կերպարը բառացիորեն բզկտվում է հնի՝ ավանդականի և նորի պայքարում: Անխուսափելի մի պայքար, որ չի շրջանցում նաև վաղուց անտի այստեղ հաստատված փոքրաթիվ հայ համայնքի կյանքը: Մեծ զգացմունքայնությամբ գրված այս գործում, որը հերոսի կյանքի երեք տարբեր փուլերն է ներկայացնում, հայ համայնքը պատկերված է ներսից: Հերոսներն ապրում են հնի ու նորի սահմանագծում և նրանց փոքրիկ ուրախություններն ու մեծ տխրությունները, մարդկային պարզ երջանկություններն ու խոր վերքերը հաճախ պայմանավորված են նաև համայնքային ներփակվածությամբ, ազգային քարացած սովորություններով, և, իհարկե նաև կրոնական տարբերություններով…

Ընդամենը 172 էջ, բայց լիարյուն կյանք, և լիարժեք կերպարներ…

​«Զատկի նախօրեին» եռագրությունը իրանական արդի արձակի նշանակալից ստեղծագործություններից է, որի մեջ կատարելության է հասցված երկխոսության հնարավորությունը գեղարվեստական արձակում: Եռագրությունն արժանացել է իրանական և միջազգային մի շարք մրցանակների և թարգմանվել բազմաթիվ լեզուներով:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Զոյա Փիրզադ
Թարգմանությունը Գևորգ Ասատրյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 172
Հրատ. տարեթիվ 2015
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-75-009-5
Կազմ Փափուկ
Չափս 11.5 x 18.5 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա չէ
2000 AMD