Ինչպես բոլոր երեկոները / Պատմվածքներ

Ինչպես բոլոր երեկոները / Պատմվածքներ

- Առկայությունը: Պահեստում կա
Preview Book ԴԻՏԵԼ ԳՐՔԻՑ ԷՋԵՐ

Նկարագրությունը

Պարսկահայ արձակագիր և թարգմանիչ Զոյա Փիրզադը իրանական ժամանակակից արձակի փառքերից մեկն է: Նա կյանքի իմաստը փնտրում է մարդկային առօրյա հարաբերություններում, առտնին հոգսերում և ուրախություններում, փորձում է շրջապատող աշխարհը ճանաչել չնչին ու աննշմարելի թվացող մանրուքների մեջ: Նրան համարում են մանրամասնի, պարզության, կանացի նուրբ հոգեբանության մեծ վարպետ: Փիրզադը գրականություն է բերել իրականությունը պատկերելու նոր լեզու, նոր խոսք, նոր թեմատիկա, պատկերավորման նոր միջոցներ, պատումի կառուցման նոր ձև ու եղանակ:

Փիրզադը առաջիններից մեկը իրանական ժամանակակից գրականությունը դուրս բերեց երկրի սահմաններից ու ճանաչելի դարձրեց աշխարհին: Նա երիտասարդության կուռքն է և ամենաընթերցվող հեղինակներից մեկը: Բավական է միայն նշել, որ նրա գրքերը Իրանի Իսլամական Հանրապետությունում տպաքանակով զիջում են, թերևս, միայն Ղուրանին և Հաֆեզին… Փիրզադի ստեղծագործություններն արժանացել են իրանական և միջազգային մի շարք բարձրագույն գրական մրցանակների:
​Հայերեն տպագրվում է առաջին անգամ:

Հատկանիշները

Հատկանիշներ
Հեղինակ (ներ)
Զոյա Փիրզադ
Թարգմանությունը
Գևորգ Ասատրյան
Լեզու
Հայերեն
Էջաքանակ
164
Հրատ. տարեթիվ
2014
Տպագրություն
Սև սպիտակ
ISBN
978-9939-52-853-3
Կազմ
Փափուկ
Չափս
13.5 x 20 սմ
Գրքի նախադիտում
Նախադիտում

Կարծիքներ (0)

Գրել կարծիքը

Ձեր Անունը:


Ձեր կարծիքը: Ուշադրություն: HTML-ը չի ապահովվում.Օգտագործեք սովորական տեքստ!

Գնահատականը: Վատ է           Լավ է

Մուտքագրեք նկարի վրայի պատկերված կոդը: