Աֆղանական պատերազմի մասին լավագույնը ճանաչված «Ռուսական յոթնյակը» Էդուարդ Տոպոլի և նրա տիկնոջ՝ Էմիլիա Տոպոլի առաջին գիրքն է, որ տպագրվել է հայերեն: Տոպոլ ամուսիններն այնքան կենդանի և պատկերավոր են նկարագրել այդ պատերազմի հրեշավոր դեմքը, ասես իրենք անձամբ են անցել նրա թոհուբոհի միջով: Վեպը յուրօրինակ դասագիրք է այն զինծառայողների համար, որոնք իրենց կամքից անկախ հայտնվել են զավթողական պատերազմ մղող կողմի բանակում, որը տանկերով ու հրթիռներով «դեմոկրատիա» կամ նման այլ անհեթեթություն է տարածում աշխարհում: Այդ իմաստով այն առաջին հերթին հասցեագրված է ամերիկացի զինվորներին: