Ժողովածուում զետեղված են Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, հոդվածներն ու նամակները, որոնք առնչվում են արվեստի հարցերին, ինչպես նաև արվեստագետների նամակները և հուշերը Հ. Թումանյանի մասին: Բաղկացած է «Բանաստեղծություններ», «Հոդվածներ», («Թատրոն և դրամատուրգիա», «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Ճարտարապետություն»), «Նամակներ» բաժիններից և «Հավելվածից» («Հայ արվեստագետների նամակները Հովհ. Թումանյանին», «Արվեստի վարպետները Թումանյանի մասին»): Արտատպվել է Հովհաննես Թումանյան, «Արվեստի մասին» (ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտ, Երևան, 1969թ.) գրքից: Նախաբանը գրել է (1968թ.) Մարտիրոս Սարյանը: Կազմել և ծանոթագրել է Իրմա Սաֆրազբեկյանը:
Հատկանիշներ |
Կազմող (ներ) |
Իրմա Սաֆրազբեկյան |
Լեզու |
Հայերեն |
Էջաքանակ |
274 |
Հրատ. տարեթիվ |
2011 |
Տպագրություն |
Երկու գույն |
ISBN |
978-9939-52-368-2 |
Կազմ |
Փափուկ |
Չափս |
11.5 x 16.5 սմ |
Գրքի նախադիտում |
Նախադիտում |
|