Menu
Your Cart

Սայաթ-Նովա, Խաղեր: Ընտրանի

Սայաթ-Նովա, Խաղեր: Ընտրանի
Սայաթ-Նովա, Խաղեր: Ընտրանի
Իր եռալեզու ժառանգությամբ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովան բացառիկ երևույթ է համաշխարհային քնարերգության մեջ: Մայրենի լեզվից զատ նա ստեղծագործել է նաև վրացերեն և թուրքերեն: Հայերեն խաղերում նա անկրկնելի է իր անմիջականությամբ ու պարզությամբ, անօրինակ է իր նրբությամբ ու գունագեղությամբ, բացառիկ է հոգու և մտքի, աչքի և լեզվի ներդաշնակությամբ և այլն: Հայերեն խաղերում Սայաթ-Նովայի վրձանահարվածներն առավել ազատ են ու վստահ՝ վառ և շլացուցիչ, զգացմունքը՝ անմիջական ու թրթռուն: Այստեղ նրա տաղանդը դուրս է հորդում աշուղական կաղապարներից: Հայերեն երգերում, Պարույր Սևակի արտահայտությամբ, Սայաթ-Նովան «ազգային է Գողթան երգիչների չափ»: Գողտրիկ այս ժողովածուն ընդգրկում է շուրջ 50 խաղ:
Հատկանիշներ
Կազմող (ներ) Հենրիկ Բախչինյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 72
Հրատ. տարեթիվ 2010
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-52-241-8
Կազմ Փափուկ
Չափս 15 x 15 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
1650 AMD