Menu
Your Cart

Անգլերեն դասականներ / Երկար ոտքերով հայրիկը

Անգլերեն դասականներ / Երկար ոտքերով հայրիկը
Անգլերեն դասականներ / Երկար ոտքերով հայրիկը
Ջին Ուեբստերի «Երկար ոտքերով հայրիկը» նամակագրական վեպը լույս է տեսել 1912 թ.: Գլխավոր հերոսուհին Ջերուշա «Ջուդի» Էբոթն է, ով մեծացել է մանկատանը: Այստեղ երեխաներն ամբողջությամբ կախված էին բարեգործությունից և ստիպված էին կրել այլոց հին հագուստները:

17 տարեկանում աղջիկն ավարտեց կրթությունը մանկատանը և այլ զբաղմունք չունենալով՝ մնաց աշխատելու նույն հաստատության հանրակացարաններում: Մի օր՝ մանկատան հոգաբարձուների հերթական այցից հետո, խոժոռադեմ տնտեսուհին Ջուդիին հայտնեց, որ հովանավորներից մեկն առաջարկել է վճարել Ջուդիի հետագա կրթության համար: Նա խոսել էր Ջուդիի ուսուչիների հետ և կարծում էր, որ աղջիկը հրաշալի գրող դառնալու մեծ ներուժ ունի: Նա կվճարի Ջուդիի ուսման վարձը և նրան ամսական որոշակի գումար կտրամադրի: Փոխարենը Ջուդին պետք է նրան ամեն ամիս նամակ գրի, քանի որ, նրա կարծիքով, նամակ գրելը որպես գրող կայանալու ճանապարհին կարևոր է: Միևնույն ժամանակ աղջիկը երբեք չի իմանա, թե ով է ինքը. նա պետք է նամակները հասցեագրի Պարոն Ջոն Սմիթին, ով դրանց երբեք չի պատասխանելու:

​Մի օր Ջուդին պատահական տեսնում է իր բարերարի ստվերը. նա բարձրահասակ, երկար ոտքերով տղամարդ էր: Հենց այդ պատճառով էլ նա իր հովանավորին կատակով «Երկար ոտքերով հայրիկ» է կոչում: 
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Ջին Ուեբստեր
Լեզու Անգլերեն
Էջաքանակ 192
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-75-352-2
Կազմ Փափուկ
Չափս 13 x 20 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
2500 AMD