Աննա Ֆրանկի օրագիրը

Աննա Ֆրանկի օրագիրը

- Առկայությունը: Պահեստում կա
Preview Book ԴԻՏԵԼ ԳՐՔԻՑ ԷՋԵՐ

Նկարագրությունը

Օրագիրը գրված է 20-րդ դարի քառասունականների արյունալի օրերին մի հրեա աղջկա՝ Աննա Ֆրանկի կողմից: Այն իրական պատմություն է իրական մարդկանց մասին: Առաջին անգամ «Աննա Ֆրանկի օրագիրը» հրատարակվել է 1947 թվականին՝ պատերազմից երկու տարի անց:

«Աննա Ֆրանկի օրագիրը» 20-րդ դարի ցեղասպանություններից մեկի՝ Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից է: 1947թ. առաջին անգամ հրատարակվելուց հետո այն ընթերցվել է միլիոնավոր մարդկանց կողմից՝ դառնալով ոգեշնչող վկայություն մարդկային կամքի անխորտակելի բնույթի մասին: Այս պարզ, մանկական օրագրի մեջ լսվում է միլիոնավոր անմեղ մարդկանց անժամանակ ընդհատված ձայնը. թերևս հենց սա է պատճառը, որ տասներեքամյա աղջկա խոսքը հասավ ընթերցողին և սիրվեց աշխարհի բոլոր ծագերում...

Սույն հրատարակության մեջ տեղ են գտել օրագրից այնպիսի հատվածներ, որոնք ներառված չեն եղել նախկինում: Շնորհիվ այդ լրացումների՝ ընթերցողը կարող է ավելի խորը թափանցել Աննայի աշխարհը, ավելի մանրամասն հասկանալ այս ընտանիքի և նմանատիպ հազարավոր ընտանիքների կյանքը, ողբերգությունը, հույզերն ու հույսերը պատմության այդ ժամանակահատվածում:

​«Աննա Ֆրանկի օրագիրը», լինելով իր տեսակի մեջ յուրահատուկ նմուշ, հիրավի կարելի է համարել անցյալի դեպքերը ականատեսի պես համակողմանի ընկալելու բացառիկ հնարավորություն: Այս օրագիրը երազանքների, դրանց հասնելու ճանապարհի, ցավի ու կորստի արանքում գտած հարաբերական երջանկության, մարդու ու նրա պայքարի մասին է: Իսկ այդ պայքարը երբեք չի վերջանում:

Հատկանիշները

Հատկանիշներ
Հեղինակ (ներ)
Աննա Ֆրանկ
Թարգմանությունը
Լուսինե Համբարյան
Լեզու
Հայերեն
Էջաքանակ
368
Տպագրություն
Սև սպիտակ
ISBN
978-9939-75-131-3
Կազմ
Կոշտ
Չափս
14.5 x 20.5 սմ
Գրքի նախադիտում
Նախադիտում

Կարծիքներ (0)

Գրել կարծիքը

Ձեր Անունը:


Ձեր կարծիքը: Ուշադրություն: HTML-ը չի ապահովվում.Օգտագործեք սովորական տեքստ!

Գնահատականը: Վատ է           Լավ է

Մուտքագրեք նկարի վրայի պատկերված կոդը: