Menu
Your Cart

Թլփատվածները / Եռագրություն

Թլփատվածները / Եռագրություն
Թլփատվածները / Եռագրություն
Ի հայտ է եկել «Թլփատվածները» կոչվող մի կազմակերպություն, որը սպառնում է վրեժխնդիր լինել Հայոց ցեղասպանության համար և համակարգչային գենետիկ զենքի միջոցով բնաջնջել թուրքերին: «Ազատություն» ռադիոկայանի հայ լրագրողուհին մեկնում է Ստամբուլ, իսկ թուրք լրագրողուհին՝ Երևան: Առաջինը թուրք սպայի, երկրորդը՝ հայ սպայի հետ սկսում են որոնել «Թլփատվածների» հետքերը: Երևակայական թվացող սպառնալիքն աստիճանաբար ձեռք է բերում իրական վտանգի ուրվագիծ:

Առաջին գրքում «Թլփատվածները» տալիս են նախազգուշացումը, երկրորդում՝ գուժում, թե՞ ավետում են դատավճիռը: Գործողությունները զարգանում են անկասելի ընթացքով. բախումը մոտենում է հանգուցալուծման. «Թլփատվածների» զորությունը հասնում է առասպելական աստիճանի. նրանք արդեն կարող են վրեժխնդիր լինել, սպանել մտքի ուժով, ցանկությամբ:

Հակոբ Սողոմոնյանի եռագրության երրորդ գրքում բացահայտվում է, թե ովքեր են «Թլփատվածները»: Նրանք հարված են հասցնում, և հարվածի ալիքը Արարատի գագաթից տարածվում է լանջերն ի վար ... Ուխտավորների բազմությունը ուղևորվում է դեպի Արարատի գագաթ և հայտնաբերում Նոյյան տապանը, որտեղ պիտի կատարվի ծիսական մի արարողություն և փրկագործի մարդկությունը ... Զղջումն ու ներումը՝ նույն մարմնավորման մեջ:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Հակոբ Սողոմոնյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 300, 296, 80
Հրատ. տարեթիվ 2012, 2014, 2014
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-52-553-2, 978-9939-52-838-0, 978-9939-52-919-6
Կազմ Փափուկ
Չափս 13.5 x 20 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
5500 AMD