Menu
Your Cart

Պոեզիա

«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Միսաք Մեծարենցի բանաստեղծությունների ժողովածուն: Դրանում տեղ են գտել բանաստեղծի «Բաբախումներ», «Ծիածան», «Նոր տաղեր» շարքի և այլ քնարական բանաստեղծություններ, ինչպես նաև «Ինքնադատության փորձ մը «Ծիածան»-ին առիթով» գրական-քննադատական հոդվածը: Մեծարենցի հերոս..
2200 AMD
Պետրոս Դուրյանը հայ նոր քնարերգության առաջին նշանավոր սիրերգակն է: Նա վերականգնել է միջնադարյան քնարերգության հետ պատմականորեն խզված կապը, հրաժարվել է կլասիցիզմից, բանաստեղծությանը հաղորդել զգացմունքային խորություն, հոգեբանություն: Պետրոս Դուրյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատեն..
1500 AMD
Ռափայել Պատկանյանը հայ ազգային-հայրենասիրական պոեզիայի հիմնադիրներից է: Նա նաև արձակագիր է, հասարակական գործիչ և մանկավարժ. իր գրականությամբ և գործունեությամբ սատարել է աշխարհաբարի ամրապնդմանն ու աշխարհիկ գրականության ստեղծմանը: Ռափայել Պատկանյանի «Արաքսի արտասուքը» բանաստեղծությունը հայ ազգային-ազ..
2200 AMD
Սևակի ստեղծագործությունը վերաբերում է հայկական նեոռոմանտիզմ անվանվող գրական ուղղությանը, սակայն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում XXդարի սկզբի արևմտահայ գրական շարժման մեջ։ Սևակը գրել է սիրո, բնության, սոցիալական, ազգային-հայրենասիրական թեմաներով։ Ռուբեն..
1500 AMD
Սիամանթոն արևմտահայ քնարերգության անկրկնելի դեմքերից է: Ճակատագրի բերումով նա ապրել է 20-րդ դարում հայ ժողովրդին բաժին ընկած ողբերգական ժամանակներում: Առաջին՝ «Դյուցազնորեն» ժողովածուն հռչակել է ցասման ու պայքարի տրամադրություններ բերող գաղափարական բանաստեղծի մուտքը գրական աշխարհ: Նա պայքարի կոչ է ..
1700 AMD
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ Հայերգություն, Սիրերգություն և Մարդերգություն բաժիններով: Կապուտիկյանի հայրենասիրական ստեղծագործություններում հայ մարդը, հայ ժողովուրդն է գովերգվում, ով սխրանքներով ողբերգություններից միշտ վերածնվում ու հա..
2200 AMD
«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է հայ ժողովրդական բանաստեղծ Վահան Թեքեյանի բանաստեղծությունների ժողովածուն։ ​Հայ բանաստեղծության հարուստ աշխարհում իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն Վ. Թեքեյանի ստեղծագործություները։ Նա եղեռնից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, որը բարձր ..
2350 AMD
Վահան Տերյանը հայ քնարերգության մեջ սկզբնավորել է մի նոր շրջան, որը նպաստել է մեր բանաստեղծական արվեստի հետագա զարգացմանը: Գրել է ավելի քան 400 բանաստեղծություն, շուրջ երեք տասնյակ գրական-քննադատական և հրապարակախոսական հոդված, մի քանի հարյուր նամակ: ​Վահան Տերյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ..
2500 AMD
Միջնադարյան մեծատաղանդ հայ բանաստեղծ Ֆրիկի «Տաղերը» լույս են տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Ֆրիկից պահպանվել են մոտ 5 տասնյակ բանաստեղծություններ, որոնցից լավագույններն ընդգրկված են համաշխարհային պոեզիայի գանձարանում: Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով։ Ահա թե ինչպես է հենց ինք..
2000 AMD
Գիրքն ընդգրկում է բանաստեղծի քնարերգության և ասույթների ընտրանին: Այստեղ ներկայացված են նաև Թումանյանի մասին ասույթներ և նրան ձոնված բանաստեղծություններ: Ժողովածուն նվիրված է Թումանյանի ծննդյան 150-ամյակին և նախատեսված է ընթերցողական լայն շրջանակների համար:..
3300 AMD
«Ընտրանին» պատրաստվել է հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ: Այս հրատարակության նպատակն է ներկայացնել մեծ գրողի ստեղծագործության բոլոր եզրերը, ինչպես նաև՝ հարուստ գեղարվեստական ներկապնակի բոլոր գույները: Գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, քառյակներ, պոեմն..
6900 AMD
«Ընտրանին» պատրաստվել է հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ: Այս հրատարակության նպատակն է ներկայացնել մեծ գրողի ստեղծագործության բոլոր եզրերը, ինչպես նաև՝ հարուստ գեղարվեստական ներկապնակի բոլոր գույները: Գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, քառյակներ, պոեմն..
6900 AMD
Ցուցադրված է 13 - 24 ` 39 –ից (ընդհանուր 4 էջ)