Menu
Your Cart

Արձակ

«Ծռմռված տունը» համարվում է Ագաթա Քրիստիի ամենախճճված վեպը: Հրատարակվել է 1949թ. հետպատերազմյան Անգլիայում: Քրիստիի ամենասիրելի տասը գրքերից մեկն է և այն քչերից, որ գոհացրել են հեղինակին: Վերջինս նշում է, որ հետաքրքիր էր ուսումնասիրել մեկ ընտանիքի պատմությունը՝ իր գաղտնիքներով ու միջանձնային հարաբեր..
3900 AMD
Մեծահարուստ տիկնոջը դաժանորեն խեղդամահ են արել գնացքի իր խցիկում, իսկ նրա թանկարժեք սուտակներն անհետացել են: Սովորական կողոպո՞ւտ, թե՞ շատ ավելի խճճված մի պատմություն. բացահայտումը մնում է արդեն հանգստի անցած խուզարկու Էրքյուլ Պուարոյին:«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առե..
3900 AMD
1964 թվականին հրատարակված «Կարիբյան գաղտնիքը» վեպը միակն է միսս Մարփլի մասնակցությամբ պատմություններից, որի գործողությունները տեղի են ունենում Անգլիայից դուրս: Արև, լողափ, արմավենիներ. թվում է՝ ոչինչ չի կարող խաթարել Կարիբյան ծովի դրախտային կղզիներից մեկի անդորրը, և ծեր մայոր Փելգրեյվի մահն ընդամեն..
3900 AMD
Անգլիական փոքրիկ գյուղի՝ Չիփինգ Քլեգհորնի խաղաղ ու կանխատեսելի առօրյան իր բնականոն հունից շեղվում է, երբ մի օր առավոտյան բնակիչները գյուղի թերթում կարդում են մի արտասովոր հայտարարություն, որում հստակ նշվում էր առաջիկայում սպասվող սպանության վայրն ու ժամանակը: Գյուղի հետաքրքրասեր բնակիչները նշված ժամ..
3900 AMD
«Հետաքննում է Պուարոն» դետեկտիվ պատմվածքների ժողովածուն առաջին անգամ տպագրվել է 1924 թվականին: Ընդգրկում է 11 ինքնուրույն ստեղծագործություն, որոնց բոլորի սյուժետային առանցքում Էրքյուլ Պուարոն է՝ նշանավոր բելգիացի խուզարկուն՝ իր սուր մտքով ու խայթող հումորով: Պատմությունները ներկայացված են նրա ընկերո..
3900 AMD
Տասնվեց տարի առաջ կատարված հանցագործությունը վկաներից յուրաքանչյուրը վերհիշում ու վերապատմում է իր տեսանկյունից, իսկ մասնավոր խուզարկու Էրքյուլ Պուարոն համոզված է, որ ճշմարտությունը բացահայտել կարող է նաև առանց իրեղեն ապացույցների՝ համադրելով յուրաքանչյուրի պատմածն ու այդ ամենը հոգեբանորեն վերլուծել..
3900 AMD
«Հուղարկավորությունից հետո» վեպի կենտրոնում Էբերնեթիների գերդաստանն է, որոնց միավորել է Ռիչարդ Էբերնեթիի հանկարծակի մահը իր վիկտորիանական ժամանակաշրջանի մեկուսի դղյակում և, իհարկե, վերջինիս կտակը։ Հեղինակը ներկայացնում է ներկաներից յուրաքանչյուրի հոգեբանական մանրակրկիտ դիմանկարը, խնդիրները, նպատակնե..
3900 AMD
«Մահ ամպերի մեջ» վեպն Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ ստեղծագործություններից է: Առաջին անգամ լույս է տեսել 1935թ. մարտի 10-ին ԱՄՆ-ում՝ «Մահ օդում» վերնագրով, ապա նույն թվականի հուլիսին՝ Մեծ Բրիտանիայում՝ արդեն հանրությանը հայտնի վերնագրով: Իրադարձությունների կիզակետում կրկին ընթերցողին քաջ հայտնի բե..
3900 AMD
Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի կիզակետում: Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայել..
3900 AMD
«Մեծ քառյակը»՝ Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ պատմությունը, առաջին անգամ հրատարակվել է 1927թ. Մեծ Բրիտանիայում: Վեպի սյուժեն պտտվում է կրկին հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոյի և նրա վաղեմի ընկեր կապիտան Հասթինգսի շուրջ: Վեպն իր կառուցվածքով տարբերվում է Պուարոյի մասնակցությամբ մյուս վեպե..
3900 AMD
«Մոռացված սպանությունը» Ագաթա Քրիստիի հերթական վեպերից է, որում հանդես է գալիս միսս Մարփլը: Այն նաև վերջին վեպն է՝ հետմահու հրատարակված: Գվենդա Ռիդն ամուսնու հետ որոշում է տուն գնել Անգլիայում: Բայց երիտասարդ աղջիկը կասկածում է, որ նա ժամանակին ապրել է այդ տանը և նույնիսկ տեսել՝ ինչպես է այդ տանը սպ..
3900 AMD
1924 թվականին լույս տեսած «Շագանակագույն կոստյումով մարդը» վեպն Ագաթա Քրիստիի վաղ շրջանի ստեղծագործություններից է: Արկածների սիրահար Էնն Բեդինգֆելդը՝ մարդաբանության պրոֆեսորի որբացած դուստրը, Լոնդոնի մետրոյում ականատես է դառնում դժբախտ պատահարի: Հունվարյան նույն օրը քաղաքի մեկ այլ հատվածում՝ մեծահար..
3900 AMD
Ցուցադրված է 13 - 24 ` 218 –ից (ընդհանուր 19 էջ)