Մեր մասին

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հիմնադրվել է 1993 թվականին: Հրատարակչությունը գործունեության 24 տարիների ընթացքում լույս է ընծայել ավելի քան 3000 անուն գիրք, հիմնադրել «Ուրախ գնացք» և «Իմ մոլորակը» ամսագրերը` տարրական և միջին դպրոցական տարիքի երեխաների համար: «Էդիթ Պրինտ»-ը գեղարվեստական, ուսումնական (այդ թվում՝ ուսումնաօժանդակ և ուսումնամեթոդական), մանկապատանեկան գրականության հրատարակման գործում հայաստանյան շուկայի առաջատարներից է:

Հրատարակչությունն ունի էլեկտրոնային գրադարան. զբաղվում է նաև էլեկտրոնային գրքերի հրատարակմամբ: Հրատարակչությունը մեծ ուշադրություն է դարձնում նաև թարգմանական գրականության ներկայացմանը: «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ն համագործակցում է բազմաթիվ ճանաչված գրողների, գիտնականների և ուսուցիչների հետ: Հրատարակչության տպարանը համալրված է տպագրական ժամանակակից բարձորակ սարքավորումներով:
Մասնակցելով բազում միջազգային ցուցահանդեսների՝ հրատարակչությունը ձեռք է բերել ընթերցողների լայն շրջանակ ՀՀ-ում և արտերկրում, արժանացել բազմաթիվ բարձր պարգևների: 2013թ. Հայաստանի Հանրապետությունում արժանացել է «Տարվա լավագույն հրատարակչական ընկերություն» անվանակոչմանը:

Հրատարակչական գործունեությունից բացի` ընկերությունն իրականացնում է ծրագրեր` միտված ընթերցանության մակարդակի բարձրացմանը ՀՀ-ում: Մասնավորապես, 2011 թ. հրատարակչությունն առաջին անգամ ձեռնարկել է «Ընթերցանության հանրապետական առաջին մրցույթը» 2-7-րդ դասարանի աշակերտների շրջանում. Հայաստանից և Արցախից մոտ 10 հազար երեխա է մասնակցել մրցույթին:
2012 թ. Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հայտարարելու առթիվ իրականացրել է «Ընթերցանության հանրապետական երկրորդ մրցույթը»` նվիրված հայերեն առաջին տպագիր գրքի՝ «Ուրբաթագրքի» 500-ամյակին՝ ընթերցանության մրցույթը դարձնելով ամենամյա ավանդույթ: