Menu
Your Cart

Առաքում

• Առաքման ժամկետները կախված են առաքման ընտրված միջոցից և նշված են www.editprint.am կայքում:

• Ապրանքի առաքումը իրականացնում է գնորդը «Ինտերնետ-խանութում» գրանցած պատվերում նշված հասցեով կամ հեռախոսով: Գնորդի տված ոչ հավաստի տեղեկությունների համար օպերատորը պատասխանատվություն չի կրում:

• Պատվերի առաքումը իրականացվում է գործող սակագների համաձայն՝ հաշվի առնելով առաքման պայմանները: Առաքման պայմաններն ու գները գնորդը ճշտում է ինտերնետային կայքում կամ օպերատորից:

• Ապրանքի կորստի կամ պատահական վնասման ռիսկի պատասխանատվությունն անցնում է գնորդին՝ նրա՝ պատվերը ստանալուց և ստացման մասին փաստաթուղթը ստորագրելուց հետո:

• Եթե պատվերը վճարված է գնորդի կողմից կանխավ (կանխավճարով), բայց այն չի կարող առաքվել առաքման ծառայության կողմից, ապա վաճառողը փոխհատուցում է գնորդին նրա վճարած գումարը՝ պատվերի և առաքման համար առաքման ծառայությունից պատվերի կորստի հաստատումը ստանալուց և գնորդի հետ գումարի վերադարձման միջոցները համաձայնեցնելուց հետո:

• Յուրաքանչյուր ապրանքի առաքման արժեքը որոշվում է առանձին՝ ըստ նրա քաշի, առաքման շրջանի, ընտրված առաքման տարբերակի և այլ գործոնների, որոնք ազդում են արժեքի վրա: Պատվերի ողջ արժեքը գնորդին տրամադրվում է ինտերնետային կայքում պատվերը ձևակերպելիս: Եթե պատվերը հեռախոսով է ձևակերպվում, գինը հայտնում է օպերատորը:

• Վաճառողի մեղքով առաքման ոչ պատշաճ իրականացման դեպքում վերջինս կրկնակի առաքումը կատարում է անվճար՝ գնորդի հետ պայմանավորվածության համաձայն:

• Առաքման ժամանակ պատվերը հանձնվում է գնորդին կամ այն անձին, որը նշված է որպես պատվերի ստացող: Գնորդի կամ պատվերը ստացող անձի՝ առաքման վայրում բացակայության դեպքում պատվերը հանձնվում է պատվերի վճարման փաստաթուղթ ներկայացնող անձին:

• Մեքենայություններից խուսափելու, ինչպես նաև իր վրա վերցված պարտավորությունների իրականացման համար պատվերի առաքումն իրականացնող անձը իրավասու է պահանջել ստացողի անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև ստացողին տրամադրել պատվերի ստացական: Վաճառողը երաշխավորում է պահպանել գնորդի անձնական տեղեկատվության գաղտնիությունը:

• Պատվերի փոխանցման ժամանակ գնորդը պետք է ստուգի պատվերի արտաքին տեսքը և փաթեթավորումը, ապրանքի ամբողջականությունը և համապատասխանությունը պատվերին: