Menu
Your Cart

Գաղտնիություն

• «Ինտերնետ-խանութում» գրանցվելիս և պատվերը ձևակերպելիս գնորդը լրացնում է ձևեր՝ տրամադրելով անձնական տեղեկություններ իր ազգանվան, անվան, հայրանվան, կոնտակտային տվյալների, առաքման հասցեի վերաբերյալ: Վաճառողը օգտագործում է այդ տեղեկությունները գնորդի հանդեպ իր պարտականությունների կատարման, նրա հետ կապ պաշտպանելու, ինչպես նաև կայքի աշխատանքի վերլուծման և գնահատման համար:

• Վաճառողը պատասխանատվություն չի կրում պատվերի գրանցման ժամանակ գնորդի կողմից տրամադրվող տեղեկատվության ճշգրտության և հավաստիության համար:

• Եթե գնորդը գրանցվում է «Ինտերնետ-խանութում», ապա նա կրում է իր իդենտիֆիկացիոն տվյալները (լոգին, ծածկագիր) երրորդ անձանց չհայտնելու պատասխանատվությունը: Այն դեպքում, երբ առաջանում է գնորդի անձնական ինֆորմացիայի՝ երրորդ անձանց հասանելի լինելու հավանականություն, գնորդը պարտավոր է դրա մասին անհապաղ հայտնել «Ինտերնետ-խանութի» ադմինիստրացիային:

• Վաճառողը իրավասու է գնորդին ուղարկել գովազդատեղեկատվական բնույթի հաղորդագրություններ: Եթե գնորդը չի ցանկանում ստանալ հաղորդագրություններ վաճառողից, ապա պետք է փոփոխի համապատասխան կարգավորումները՝ հանելով իր էլեկտրոնային հասցեն «Ինտերնետ-խանութի» հաղորդագրությունների ցրման ցանկից:

• Վաճառողը պարտավորվում է չհրապարակել գնորդից ստացված տեղեկատվությունը՝ բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են ՀՀ օրենքներով: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում այդ տեղեկությունները կարող են տրամադրվել գործակալների և երրորդ անձանց, որոնք ներգրավված են պայմանագրում՝ գնորդի հանդեպ վաճառողի պարտավորությունները կատարելու, մասնավորապես՝ գնորդին պատվերը առաքելու նպատակով:

• Վաճառողը ստանում է տեղեկություններ «Ինտերնետ-խանութի» այցելուի ip-հասցեի մասին: Այս տեղեկատվությունը չի օգտագործվում գնորդի անձը պարզելու համար:

• Վաճառողը պատասխանատվություն չի կրում ինտերնետ-խանութում գնորդի կողմից հանրությանը մատչելի տեղեկություններ տալու համար: