Յուրի Սահակյան

Յուրի Սահակյանը ժամանակակից ամենասիրված հայ մանկագիրներից է: Նա ավելի քան քառասուն գրքի հեղինակ է: Նրա բանաստեղծություններից շատերը վերածվել են երգերի: Հեղինակը նաև կատարել է թարգմանություններ տարբեր ժողովուրդների մանկական պոեզիայից:
​Բանաստեղծի ստեղծագործություններում կա խորը փիլիսոփայություն, որով հեղինակը բարի հումորով ընդգծում է մարդկանց թերությունները: Սիրելի բանաստեղծի գործերը հաճույքով կարդում են և՛ երեխաները, և՛ մեծահասակները:
 
Կենսագրությունը
Յուրի Սահակյան, բանաստեղծ-մանկագիր, ծնվել է 1937-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը 1966 թվականին։ 1971-1973 թվականներին մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտին կից գրականության բարձրագույն դասընթացներին։ Աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում, «Հայրենիքի Ձայն» շաբաթաթերթի խմբագրությունում, Հայաստանի գրքասերների ընկերությունում, «Սովետական Գրող» և Արևիկ հրատարակչություններում։
1999 թվականին «ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՈՒՂԵԿԻՑ» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության «ՈՍԿԵ ԵՂԵԳՆ» պետական գրական առաջին կարգի մրցանակի։
2012 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար շնորհվել են Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչումը: Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Սովետական Ղարաբաղ» թերթում։
​Առաջին գիրքը լույս է ընծայել 1966 թ «Սովետական Գրող» հրատարակչությունում։ Հայաստանի գրողների Միության անդամ է 1968 թվականից։ Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր: