Menu
Your Cart

Վերապատրաստումներ



Շտապե՛ք գրանցվելու և մասնակցելու մեր կազմակերպած վերապատրաստումներին



ՈւՍՈՒՑԻՉՆԵՐ

Հարգելի՛ ուսուցիչներ, սիրով տեղեկացնում ենք, որ «Էդիթ Պրինտ» հրատակաչությունը, ԿԳՄՍ նախարարության կողմից ընդգրկվելով ուսուցիչների հերթական ատեստավորման համար երաշխավորված կազմակերպությունների ցանկում, պատրաստվում է հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը 13 առարկաներից`

  1. Հայոց լեզու և գրականություն,
  2. Հայրենագիտություն,
  3. Հայոց պատմություն,
  4. Համաշխարհային պատմություն,
  5. Բնագիտություն,
  6. Մաթեմատիկա,
  7. Ֆիզիկա,
  8. Քիմիա,
  9. Կենսաբանություն,
  10. Տեխնոլոգիա,
  11. Կերպարվեստ,
  12. Անգլերեն,
  13. Տարրական (դասվարներ)։

Դասընթացներն իրականացվելու են պետական ֆինանսավորմամբ:

Դասընթացները կազմակերպվելու են Երևանում և ՀՀ բոլոր մարզերում:

Ծրագիրը բաղկացած է 110 ժամից:

Դասընթացները տևելու են 20-25 օր և իրականացվելու է հեռավար ձևաչափով:

Դասընթացները վարելու են տվյալ ոլորտում հայտնի բազմափորձ մասնագետները։

ՏՆՕՐԵՆՆԵՐ

Հարգելի՛ տնօրեններ և տնօրենի հաստիքի հավակնորդներ, սիրով տեղեկացնում ենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ընդգրկվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում (տնօրենների վերապատրաստում) իրականացնող երաշխավորված կազմակերպությունների ցանկում և արդեն սկսել է մասնակիցների գրանցումը: Կազմակերպությունը հագեցած է համապատասխան ուսումնամեթոդական գրականությամբ և ծրագրի իրագործմանը օժանդակող ձեռնարկներով՝ ուսումնական մոդուլ, բաշխման նյութեր։ «Էդիթ Պրինտը» նաև ապահովված է պահանջվող ողջ նյութատեխնիկական բազայով: Դասընթացները կանցկացվեն Երևանում՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում (Դավիթ Մալյան 43, հեռ.՝ 010 52 08 48, բջջ. 095 52 08 48), ինչպես նաև ՀՀ բոլոր մարզերում՝ առկա և հեռավար ձևաչափերով: Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • ԿԳՄՍ նախարարի և «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ի տնօրենի անունով դիմում (ձև 1, լրացվում է տեղում),
  • 3 x 4 չափի լուսանկար,
  • անձնագրի պատճեն,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
  • աշխատանքային գրքույքի պատճենը կամ քաղվածքը,
  • արական սեռի ներկայացուցիչները նաև զինգրքույկի պատճեն,
  • մասնագիտական գիտելիքները և կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
  • «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ի 1570058307060100 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Փաստաթղթերի պատճենների հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև բնօրինակները, (որոնք տեղում կվերադարձվեն):

  • դասընթացի արժեքը կազմում է 80 000 ՀՀ դրամ՝ իր մեջ ներառելով գրենական պիտույքներ, ուսումնական նյութեր, ընդմիջումներին՝ սուրճ և սնունդ,
  • դասընթաց բաղկացած է 90-ժամյա ծրագրից և տևելու է 15 օր,
  • դասընթացը կվարեն փորձառու և արհեստավարժ մասնագետներ,
  • դասընթացը կիրականացվի բարեկարգ և տեխնիկապես հագեցված լսարաններում:

Դիմումերը ընդունվում են հունիսի 7-22-ը ներառյալ, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում (Դավիթ Մալյան 43, հեռ.՝ 010 52 08 48, բջջ. 095 52 08 48), ամեն օր՝ 10:00-18:00 (բացի շաբաթ-կիրակի օրերից): Վերապատրաստաման դասընթացները կսկսվեն հունիսի 24-ին և կտևեն մինչև հուլիսի 14-ը:

Հարցերի դեպքում կարող եք գրել trainings@editprint.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 010 52 08 48, 095 52 08 48 հեռախոսահամարներով:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52 08 48 կամ 095 52 08 48 հեռախոսահամարներով, ինչպես նաև այցելել «Էդիթ Պրինտ» հրատարակչություն (Դավիթ Մալյան 43):